| 
				
			  ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՖՈՏՈԽՑԻԿՈՒՄ
  Հոկտեմբերի 14–ի կեսօրին «Սիրահարների այգում» տեղի ունեցավ «Մարդու իրավունքները ֆոտոխցիկում» լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Միջոցառումը կազմակերպել էր «Սոցիոսկոպ» ՀԿ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: 
 Սոցիոսկոպ» ՀԿ տնօրեն Էվելինա Գյուլխանդարյանը մեզ հայտնեց. «միջոցառման շնորհիվ ցանկանում ենք պետության ուշադրությունը սեւեռել ՀՀ մարդու իրավունքների վրա եւ խրախուսել այս թեմայով հետաքրքրվող լուսանկարիչներին: Լուսանկարները 97–ն էն: Ընունվել են եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական մակարդակի լուսանկարիչների աշխատանքներ: Նրանց բոլորին քաջարելելու նպատակով` գրեթե ոչ մի հայտ չի մերժվել»:  
   Միջոցառման ընթացքում հայտարարվեցին ժյուրիի մրցանակային տեղերի լուսանկարների հեղինակների անունները: Պարգեւները հանձնեցին ժյուրիի անդամներ`կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, լուսանկարիչ Վահան Քոչարը, լրագրող-թատերագետ Նունե Հախվերդյանը:  Ժյուրիի 1–ին մրցանակը շնորհվեց Նազիկ Արմենակյանին` խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների մայրերի երթը պատկերող լուսանկարի համար:   2-րդ մրցանակը շնորհվեց Արևիկ Մարտիրողյանին եւ Վահե Բուդումյանին` համատեղ աշխատանքի արդյունք լուսանկարի համար, որտեղ պատկերված են բացոթյա առեւտրի թույլտվության համար պայքարողներին եւ նրանց տեսանկարահանող ոստիկաններին:    3-րդ մրցանակին արժանացավ Լիլիթ Մուրադյանը` հուսալի ապագայի սպասող Գյումրեցի տղայի լուսանկարի համար: 
 Հաղթողները պարգեւատրվեցին համապատասխանաբար 100, 70 եւ 50 հազարական դրամական մրցանակներով: 
 
  ՀԳ. «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակակիր լուսանկարը հայտնի կդառնա հետո` ցուցահանդեսի այցելուների քվեարկության արդյունքները ամփոփելու շնորհիվ:   Ես` քվեարկեցի Հայկ Բիյանջյանի (թիվ 31) լուսանկարի օգտին, որտեղ պատկերված է` թե ինչպես է այրվում Չարենցավան քաղաքի մոտ գտնվող աղբանոցը, իսկ տեսակ-տեսակ արտանետումների սև-սև ամպերը բարձրանում են վերև և փակում արեւը…: Եթե Արև չլինի, շնչելու համար պիտանի օդ չլինի` ուրիշ ոչ մի սոցիալական բարիք էլ չի լինի:  
 
  Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է   Նյութի եւ Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին   Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ    Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում  |