ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ԵՐ / 2024-04-23 / 11:47:23 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 9 » Սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սբ. կույս Մարիամ Աստվածածնի ծննունդը
2:02:17 PM
Սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սբ. կույս Մարիամ Աստվածածնի ծննունդը
ԾՆՈՒՆԴԸ ՏՈՆՎԵՑ 

 Աստվածածնի ծննդյան օրը նաև Մարիամ անունը կրողների անվանակոչության օրն է: 
 Աստվածամոր ծննդյան օրը նրա անունը կրող եկեղեցիներում պատարագի արարողություն է կատարվում: 
 Սեպտեմբերի 8-ին Փարաքարի Սբ. Մարիամ Աստվածածնի եկեղեցին բազմամարդ էր: Ասյտեղ հավաքվում էին ոչ միայն տեղացիները, այլև բնակիչներ հարակից համայնքներից: 
 Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Աշուրյանի հանդիսապետությամբ կատարվեց պատարագ, մատուցվեց հաղորդություն, որին մասնակցեցին մեծ թվով երիտասարդներ և դպրոցականներ: 
 Պատարագից հետո` Այգեկ գյուղի դպրոցականները ընդհանրական և անհատական աղոթքներ ընթերցեցին: ի դեպ` Այգեկը եկեղեցի չունի, սակայն համայքնի Մուշեղ Մովսիսյանի անվան դպրոցի սաները Կազմակերպչական գծով փոխտնօրեն Սիրանուշ Բարսեղյանի նախաձեռնություններով հաճախ են այցելում Փարաքարի եկեղեցիներ: 

 Աղոթքներից հետո, դպրոցական և ուսանող ուխտավորներին իր օրհնանքը բերեց Տեր Պարթև քահանա Աշուրյանը: Տեր Հայրը ողջունեց ուխտավորների նախաձեռնությունը, շնորհավորեց Սբ. Մարիամի անվանակիցներին, և նրանց, ում ծննդյան օրը համնկել է Տիրամոր ծննդյան տոնի հետ: 
Այս տոնակատարության հետ է համնկել նաև Փարաքարի երիտասարդական միությունների ատենապետ դպիր Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը, որի համար էլ եկեղեցու բակում փոքրիկ հյուրասիրություն կազմակերպվեց` սիրո ճաշ: 

Հ.Գ. 

 Ըստ Սուրբ գրքի` Աստվածածնի ծնողները` Հովակիմը և Աննան, մինչև ծերություն զավակ չեին ունենում, բայց միշտ աղոթում էին Աստծուն ու խնդրում, որ իրենց զավակ պարգևի: Նրանց աղաչանքները լսելի են դառնում, և Աստված մի դուստր է պարգևում նրանց, ում կոչում են Մարիամ: 

 Ի դեպ` մենք դեռ կանդրադառնանք Այգեկ համայնքի խնդիրներին, և այնտեղի «եկեղեցուն»` որը դեռ չկա:


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:  
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+3123 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan