ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-05-02 / 0:44:31 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 2 » Սեպուհ սրբազանը հրաժարվել է թանկարժեք նվերից` փոխարենը…
8:04:58 PM
Սեպուհ սրբազանը հրաժարվել է թանկարժեք նվերից` փոխարենը…
«Նիվա» մակնիշի 2 ավտոմեքենաի պատմություն 

 Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը մոսկվաբնակ բարերար Էդմոն Էվոյանից նվեր է ստացել «Նիվա» մակնիշի 2 ավտոմեքենա: 

 Բարերարը նախապես ցանկություն էր հայտնել թեմակալ առաջնորդին ծառայողական թանկարժեք ավտոմեքենա նվիրաբերելու մասին, ինչից, սակայն, Սեպուհ սրբազանը հրաժարվել է` բարերարին առաջարկելով նվիրաբերվելիք գումարով 2 ավտոմեքենա գնել թեմի կարիքների համար, քանի որ իրեն բավարար է նաև հին ծառայողական ավտոմեքենան: Բարերարը սիրահոժար համաձայնել է: Այնուհետև, թեմակալ առաջնորդի որոշումով, ձեռք բերված«Նիվա» ավտոմեքենաները հանձնվել են Սպիտակ քաղաքի և Օձուն գյուղի հոգևոր հովիվներին` տեր Ավետիք աբեղա Սողոմոնյանին և տեր Վրթանես քահանա Բաղալյանին` «առ ի սպասավորություն թեմի 20 համայնքների հոգևոր կարիքների»: Ի դեպ, Է. Էվոյանի բարերարությունն այդքանով չի սահմանափակվել: 
 Սեպուհ սրբազանի խնդրանքով և առաջարկությամբ դրամական օժանդակություն է հատկացվել Վանաձորի ծերանոցին, մանկատանը, Վանաձորի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցին (700 000-ական դրամ), Սպիտակի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցին (300 000 դրամ), 11 անվճարունակ ուսանողների (500-ական ԱՄՆ դոլար), 15 կարիքավոր դպրոցականների (100-ական ԱՄՆ դոլար) և 30 զոհված ազատամարտիկների ընտանիքների (200-ական ԱՄՆ դոլար ): 

Նյութը ըստ yerkir.am -ի 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+843 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan