Հրանտ Դինքի զարմուհու «Սարոյանի երկիր» ֆիլմը շուտով կցուցադրվի նաև Երևանում` «Մոսկվա» կինոթարտոնում ընթացող «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Մեզ հայտնեցին, որ «Սարոյանլենդը», - ցուցարվելու է հուլիսի 18-ին ժամը 17:00-ին, և հուլիսի 12-ին` ժամը 10:00-ին և 19:30-ին
Saroyanland Լուսին Դինքի հեղինակած ֆիլմն իրականաություն է դարձել Հայաստանի, Թուրքիայի և Ֆրանսիայի համատեղ ջանքերով: Ֆիլմը «Ոսկե ծիրանում» կցուցադրվի «Հայկական համայնապատկեր» (Վավերագրական) ծրագրի շրջանակներում:
«Սարոյանլենդը» պատմում է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հուշերի` մանկության և 1964թ. Արևմտյան Հայաստան, մասնավորապես` Բիթլիս կատարած այցելության մասին` Սարոյանի անցած ամբողջ ուղու մասին, ճանապարհների մասին, ժամանակի` անցիալի և ապագայի մասին:
Վավերագրական ֆիլմում ներառված են նրան ուղեկցողների հուշերը, պատմություններ, մեջբերումներ հին ու նոր Երկրի մասին: Սարոյանի կերպարը մարմնավորում է Ալի Բայրամողլուն: Ֆիլմն այս տրվա մարտ ամսին մասնակցել է նաև Ստամբուլի կինոփառատոնին:
|