Ս.Ծնունդի և աստվածահայտնության օրվա ավանդական տոնակատարությունները:
Ծնունդի շաբաթը բոլոր տանտիկինները զբաղ կ'ըլլային տարբեր տեսակի ճաշեր, հացեղէններ եւ անուշեղէններ պատրաստելով: Անոնք կը շինէին "Գլօր"ը եւ ձէթով Բոկեղը (Ձիթոն բկիէղ), որոնք տակաւին կը պատրաստուին մինչեւ այսօր: Խթման գիշերը խումբ-խումբ կ'աւետէին, Քեսապի բոլոր գիւղերը շրջելով ու կ'երգէին "Այսօր տօնն է Ս. Ծննդեան", այժմ՝ երիտասարդներ ու պատանիներ կ'երգեն "Խորհուրդ մեծ եւ սքանչելի", իսկ աւետարանականները՝ "Լուռ գիշեր" եւ "Ծափ զարկ աշխարհ" երգերը: Ծնունդի օրը եկեղեցական արարողութենէն ետք մարդիկ զիրար կը շնորհաւորէին, ինչպէս նաեւ իրարու տուն կ'այցելէին:
Նյութը` kessabtsiner.com-ից Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|