ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-18 / 10:48:43 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 16 » Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել
8:06:18 PM
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել 

 Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում ազգայնամոլ ծայրահեղականների կազմակերպած միջադեպերի առնչությամբ Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է իր լուրջ անհանգստությունը` կապված «ֆուտբոլային երկրպագուների» իրականացրած անհավասարակշիռ ցույցերի հետ, որոնք ընթացել են ազգային-ծայրահեղական լոզունգներով եւ կարգապահների հետ բախումներով: Մենք խորապես ցավում ենք, որ զանգվածային անկարգությունների հետեւանքով հոսպիտալացվել են ավելի քան 30 մարդ, կան նաեւ սպանվածներ: Մենք հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը տուժողներին ու նրանց հարազատներին: Այսպիսի հանցավոր գործողությունները, ազգային ծայրահեղական դրսեւորումները մեր բազմազգ երկրում, որի սահմանադրության համաձայն` «Պետությունը երաշխավորում է մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը` անկախ նրա ռասայից եւ ազգությունից», անթույլատրելի են եւ ծայրահեղ վտանգավոր: Մենք համոզված ենք, որ ազգայնական շարժումների նման գործելակերպը անհրաժեշտ է կոշտ քննադատության արժանացնել, քանի որ այն ուղղված է խարխլելու մեր պետության հիմքերը: Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին` չենթարկվել սադրանքների, ցուցաբերել զգոնություն եւ ձեռնպահ մնալ անհավասարակշիռ միջոցառումներին մասնակցելուց: Ռուսաստանի հայերի միությունը հետայսու էլ շարունակելու է ջանքեր գործադրել` ամրապնդելու մեր երկրում ապրող երիտասարդների միությունը: Մենք շարունակական ենք լինելու նաեւ Ռուսաստանում ապրող տարբեր ժողովուրդների համագործակցության ընկերական ու բարեկամական մթնոլորտի ապահովմանն ուղղված մեր ջանքերում` ի նպաստ բազմազգ Ռուսաստանի հետագա վերելքի ու բարգավաճման»:
                                                                    Հ. Ա.

 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
Նյութը` «ԱԶԳ» ից: «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #232, 16-12-2010 
 կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+713 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2010  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan