ՊՐՈՍՊԵԿՏԻ ԿՐԻՄԻՆԱԼ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՍ 3-ՐԴ
Մաշտոցի պողոտայի հենց սկզբում` թիվ 1 շենքի դիմացն է գտնվում մյուս գետնանցումը: Այս գետնանցումում խանութներ չեն գործում, լուսավորություն ընդհանրապես չկա, փոխարենը` կան մի քանի մանրավաճառներ, մուրացկաններ, անտուն մարդիկ, աղբ, առնետներ, գարշահոտություն:
Երեկոյան ժամերին այս վայրում հաճախ են լինում տղայական «ռազբորկաներ»: Գիշերը` այստեղ են անց կացնում մի քանի թափառաշրջիկներ: Նրանք` ոչ մի կորցնելու բան չունեցող, ամեն ինչի պատրաստ հանցագործներ են: Այստեղ նույնիսկ մարդասպանություն է կատարվել:
2009-ի նոյեմբերի 11–ի առավատյան ոստիկանությանը հայտնեցին, որ գետնանցումում տղամարդու դիակ կա:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները պարզեցին սպանվածի ով լիները` մարդասպանին էլ հայտնաբերեցին: Սպանվածը` 24 ամյա Էդուարդ Միրզոյանն էր: Տղան` գրանցումով Սպիտակի քաղաքացի էր, աշխատում էր Երևանում, վարձով էր բնակվում: Մարդասպանը` 1966թ. ծնված, նախկինում մի քանի անգամ դատապարծված Տիգրան Գևորգյանը` թափառաշրջիկ էր` հաճախ բնակվում էր հենց այդ գետնանցումում:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|