ՊՐՈՍՊԵԿՏԻ ԿՐԻՄԻՆԱԼ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՍ 2-ՐԴ
Երևանի ամենամեծ և ամենակեղտոտ գետնանցումից մի քանի հարյուր մետր այլ կողմ մի այլ գետնանցում է, որը որ պողոտայի երկու մայթերն է իրար միացնում: Այս գետնանցումը կարծես թե ավելի բարվոք, մաքուր, լուսավոր տեսք ունի: Գետնանցումի մեջ մի քանի խանութներ կան, որոնց աշխատողներն էլ աշխատանքի ժամերին «տիրություն են անում» գետնանցումին, իսկ եթե խանութ չկա` տեր էլ չկա, լույս էլ: 26 ամյա Ժենյա Կարապետյանը պողոտայի սրահներից մեկում է աշխատում: Աշխատանքից տուն վերադառնալու համար էլ ամեն գիշեր ստիպված անցնում է այս գետնանցումով: Մի անգամ այստեղ նրան կողոպտելու փորձ են արել:
«Երբ որ մտա գետնանցում` երեկոյան ինն անց էր», -պատմում է Ժենյա Կարապետյանը, «Կարծում էի, թէ ձայնասկավառակների խանութը բաց կլինի, լույս կլինի, բայց այդպես չէր: Զգացի, որ ինչ-որ մեկը հետևում է ինձ, իսկ հետո մի տղա հարձակվեց ինձ վրա և փորձեց պայուսակս խլել, ես էլ վախից ճչացի: Այդ աղմուկ աղաղակի պատճառով էլ այդ տղան թողեց պայուսակս ու փախավ գետնանցումից: Այդ սարսափից հետո` մեկ ամիս չէի կարողանում հանգիստ քնել»:
Այս գետնանցումից ավելի վերև, փողոցի հենց սկզբում` թիվ 1 շենքի դիմացն է գտնվում մյուս գետնանցումը…
Շարունակելի
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|