ՊՐՈՍՊԵԿՏԻ ԿՐԻՄԻՆԱԼ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՍ 1-ԻՆ
Մաշտոցի պողոտայի շատրվանների այգուց դեպի մանկական երկաթուղի տանող ստորգետնյա ուղին Երևանի ամենամեծ գետնանցումն է` ամենաերկարը և ամենակեղտոտը: Պատերը տեղ-տեղ փլուզված են, տարածքը միշտ խոնավ է, գետնի վրա տեղ-տեղ կեղտաջրային կուտակումներ կան: Կիսավեր, գարշահոտ և կեղտոտ պատերը ամբողջովին ողողված են հայհոյանքներով, կորստական` հոգեորսական մտքերով և պատկերներով: Տարածքը սատանիստական, էմոյական և նմանատիպ այլ խմբավորումների գլխավոր հավաքատեղիներից է:
Ամիսներ առաջ` որոշ քաղաքացիներ ստորագրահավաք կազմակերպեցին, որից հետո գետնանցումը վերանորոգելու և այնտեղ հսկողություն սահմանելու պահանջով, դիմեցին քաղաքապետարան: Մինչ այժմ որևէ «պատասխան գործողություն» չի նկատվել: Այս գետնանցումից մի քանի հարյուր մետր այլ կողմ մի այլ գետնանցում է, որը որ պողոտայի երկու մայթերն է իրար միացնում…
Շարունակելի
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|