Ես քսանմեկ տարեկան եմ: Այժմ պատրաստվում եմ մտովի վերադառնալ իմ մանկություն, եթե ուզում ես կարող ես գալ ինձ հետ:
Հազար իննհարյուր իննսուներկու թվականն է՝ ընդամենը հինգ տարեկան եմ: Կմեծանամ՝ շատ բաներ չեմ հիշի՝ մյոււսների պես, բայց կպատահեն նաև շատ տպավորվող իրադարձություններ՝ կսկսեմ հասկանալ թե ինչ է մահը, արյունը, վառոդը, զենքը:
իմ մեջ անվերջ կռվում են զենքի նկատմամբ ունեցած իմ հետաքրքրությունը և վախը: Եղեգնաձորցի զինվորները հաճախ գալիս են հորեղբորս տուն՝ հանգստանալու:
Մի անասերի զգացմունք ունեմ զինվորական համազգերստով մարդկանց նկատմամբ: Չեմհամարձակվում ներս մտնել՝ պատուհանից եմ ներս նայում:
Նրանք միշտ անբաժան են իրենց զենքերից՝ կարծես թե մի ամբողջություն լինեն:
Սկսում եմ հարգել նաև «զենքը»: Կմեծանամ՝ հետո կհասկանամ, որ զենքից պիտի վախենաս միայն այն ժամանակ երբ, որ այն թշնամուտ մոտ է: Չեմ հասկանոմ թե դիրքեր գնացած տղերքից միքանիսը ինչու չեն վերադառնում (հետո պիտի հասկանաի):
Հազար իննհարյուր իննսուներեք թվական՝ դեռ անհոգ եմ (նայած թե ում հետ համեմատած): Մյուս տարի պիտի դպրոց գնամ, իսկ այժմ խաղում եմ՝ խաղալու վայրս ել «ձորն» է: Ժամանակակից ուրախություններն են՝ տաք վառարանը,մարտկոցով աշխատող փոքրիկ հեռուստացույցը, «հացը»... Դեռ չեի հասկանում կյանքի դժվարությունները:
Հազար իննհարյուր իննսոնչորս թվական՝ արդեն դպրոց եմ գնում՝ մեծանում եմ: Պիտի իրերիս հետևեմ, որ չգողանան:
Դպրոցում՝ տարական դասարանների աշակերտների համար՝ երկրորդ դասաժամին՝ թխվածքաբլիթներ և կաթ են բաժանում՝ դա մեր ուրախություններից է: Իսկ դասամիջոցներին՝ տղաներով վազում եինք բուֆետ՝ հավելյալ թխվածքաբլիթներ վաստակելու համար՝ կռվում եինք դրա համար (վնասված թխվածքաբլիթները չեին ուղարկում դասարաններ):
Ձմռանը դասարաններում կավելանան վառարանները: Դասղեկը առաջարկեց մեզ տանից կարտոֆիլներ բերել՝ բերում ենք նա շարում է վառարանի վրա, իսկ դասերից հետո ուտում ենք: Կողքի դասարանում վառարանի հետ «դեպք» կպատահի...
Դժվար Էր տարբերելը թե, որ ընտանիքն է հարուստ, որը աղքատ: Ավելի շուտ ընտանիքները կարելի եր բաժանել երկու այլ «տեսակների»՝ նրանք ովքեր գնում եին հայաստանից և նրանք ովքեր մնում եին: Այդպես էլ եղավ՝բաժանվեցինք:
Առաջին դասարանում քառասունմեկ հոգի եինք, իսկ յոթում տասնվեց: ՈՒթում մեր դասարանը կցրեն, իսկ ութերորդ դասարանի ավարտին ինձ «հեռացրեցին»:
Տասերորդ դասարանն ավարտողներին շնորհավորում են ու ասում են թե (իփր) նրանք՝ ավարտածները, մտան մեծ կյանք, իսկ ութերորդ դասարանից «դուրս եկածներին» ոչոք չի շնորհավորում, նրանց ոչինչ չեն ասում:
Ես այդ ժամանակ տասնչորս տարեկան եի: Ես հենց այդ ժամանակ մտամ մեծ կյանք: Այդտեղ շնորհավորելու բան ել չկար:
Իմ նմանները՝ մենք կանք ու պիտի շարունակենք լինել... քանի դեռ կլինեն պատերազմներ:
ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱՐՏԱՏՊՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
ՆՅՈՒԹԻ և ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿԻՆ