ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 2:35:07 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 16 » ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ՏԻՐԱՊԵՏԵԼ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻՆ
5:42:50 PM
ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ՏԻՐԱՊԵՏԵԼ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻՆ
«Լեզվի մասին» օրենքում արվել են դրական փոփոխություններ:

 Հունիսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Ազգային ժողովի մայիսի 23-ին ընդունած «Լեզվի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքները:
  Այս փաթեթը ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Հրայր Կարապետյանի, Բագրատ Սարգսյանի եւ Արտյուշ Շահբազյանի օրենսդրական նախաձեռնությունն է, որով մասնավորապես «Լեզվի մասին» օրենքում արվել է հետեւյալ լրացումը. «Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության եւ կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը»:
  Եթե «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում էր, որ «Պաշտոնատար անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին»՝ այժմ արված փոփոխությամբ նրանք պարտավոր են տիրապետել «գրական հայերենին»: Նույն կերպ՝ փոխվել են օրենքի նաեւ այլ դրույթներ եւ այժմ ունեն հետեւյալ տեսքը. «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է: Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը»

 Օրենքի 4-րդ հոդվածը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ՝ ՀՀ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են «գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները»: Սահմանվել է նաեւ, որ հեռուստահաղորդումների ժամանակ պիտի ապահովվի ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը, իսկ գովազդի բոլոր միջոցները պիտի ձեւավորվեն հայերեն: 

 Գովազդի ընդհանուր պահանջները խախտելու համար սահմանվել է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով: Նաեւ կրկնապատկվել կամ եռապատկվել են այդ օրենսգրքով նախատեսված տուգանքները հետեւյալի համար՝ Հայաստանի ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ հայոց լեզվի ընդունելության քննությունը չապահովելը, «ՀՀ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները եւ գովազդները ոչ հայերեն ձեւավորելը», «Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելը եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիների հայերենին չտիրապետելը»: Սահմանված տուգանքներն այժմ 100 հազարից մինչեւ 350 հազար են: 

 Նախաձեռնության համահեղինակներից մեկը՝ Լիլիթ Գալստյանը մեր զրույցի ընթացքում հիշեցրեց. «Մենք «Գովազդի մասին» օրենքում ունեինք ամրագրում, որ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է: Բայց աջուձախ խեղումները սարսափելի էին՝ միայն Երեւանի Կենտրոն համայնքում ունենք 500 օրինակներ ցուցադրական վահանակների, որտեղ միայն օտար լեզվով գովազդ է: Հանրային եւ այլ հեռուստաընկերություններով հաղորդվում է նաեւ օտարալեզու գովազդ, ինչն օրենքի խախտում է»: 

 Մեր դիտարկմանն ի պատասխան, թե օրենքով տուգանքներ նախատեսվել են նաեւ նախկինում, սակայն չենք հիշում, թե ինչ-որ պաշտոնյայի թեկուզ փոքր չափով տուգանած լինեն հայերենին չտիրապետելու համար՝ Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, թե այս ամենի իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեզվի պետական տեսչությունը. «Ես կարծում եմ՝ շատ լուրջ օրենսդրական փոփոխություն է մեր նախաձեռնությունը՝ հայերենի պաշտպանության իմաստով: Բայց իրոք շատ լուրջ հարց է, որ եթե օրենքը կա ու չի գործում՝ ուրեմն, ոչ մի արժեք չունի: «Ֆեյսբուքում» երբ տեղեկացել էին այս նախաձեռնության մասին՝ մեկը գրել էր, թե իզուր ես պայքարում՝ սրանք անհայրենիք մարդիկ են: Ես չեմ ցանկանում նման բան բարձրաձայնել: Բայց հիշեցնում եմ՝ լեզուն մեր սկիզբն է, մեր Հայրենիքը, մեր ինքնությունը»: 

Նյութը` aravot.am –ից ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ 2011-06-15 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան, Արա Նռանյան, Հրայր Կարապետյան, Բագրատ Սարգսյան P.R.+698 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan