Մարզերի գրադարանները անհաշիվ խնդիրներ ունեն
Մարզերում ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն այսօր գրադարանների անմխիթար վիճակն է:Մշակույթի նախարարության հասարակության կապերի բաժնի վարիչ Գայանե Դուրգարյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց,որ գրադարանները նախարարությանը չեն պատկանում,բայց նախարարությունը մարզերում ունի մեկական գրադարան ,որոնց միջոցով իրականացնում է գրքերի համալրումը,պետությունն էլ իր հերթին փոխանցում է գումար: 1996թ. Գյուղական գրադարանները հանցնվեցին տեղական ինքնակառավարման մարմիններին ,սակայն տարիների փորձը ցույց տվեց ,որ գրադարանների թիվը մարզերում օրեցօր պակասեց:
Արարատի մարզում գտնվող Այնթափ գյուղի գրադարանն այսօր գործում է նախկին դեղատան փոքրիկ շենքում, ուր չկա ոչ մի հարմարություն գրադարանային կյանքը կազմակերպելու համար:Մոտակայքում ժամանակին ևս մեկ գրադարան կար, սակայն այն փակվեց,իսկ գրքերի հիմնական մասը թափոն չդարձնելու համար`փեռք բերեց Նոր Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանը`համալրելով համայնքային գրադարանը:Վերջինս 68 տարի է, ինչ գործում է, սակայն ջեռուցման համակարգ չունի:Գրադարանում ջեռուցման համակարգը իր բացասական ազդեցությունն է թողնում թղթի վրա, բացի այդ, գրադարանի համար խնդիր է նաև նոր գրքեր ձեռք բերելը: <<Անկախությունից հետո ոչ մի անգամ ֆոնդը չի համալրվել:ԽՍՀՄ-ի տարիներին ամեն ամիս գրքեր էինք ստանում:Այսօրվա նման նոր գրքեչի պակաս չէին զգում. գուցե դրանով էր պայմանավորված շատ ընթերցողներ ունենալը>>,-ասում է գրադարանի տնօրեն Հայկուհի Գրիգորյանը: <<Գրադարանի մասին>>ՀՀ օրենքի համաձայն `գրադարանների հավաքածուների համալրման կարևորագույն սկզբունքն անընդկատությունն է, սակայն պարզվում է,որ գյուղերի գրադարանների համար օրենքը չի գործում: Գրադարանի ընթերցող Հայարփի Կիրակոսյանը նշեց, որ գրադարանից հաճախ չեն կարողանում օգտվել .պատճառը նոր գրքեր չունենալն է.<<Ուզում եմ,որ մի օր մեր պետությունը հասկանա`գյուղում ապրողը նույնպես կարդալ է ուզում>>,-ասաց Հ.Կիրակոսյանը: Նախկինում շրջակա գյուղերը միասին սեմինարներ,գրական ցերեկույթներ են կազմակերպել:Ելնելով գրադարանի անմխիթար վիճակից`համայնքի որոշ երիտասարդներ դիմել են գյուղապետարան, որպեսզի վերջինիս միջնորդի մշակույթի նախարարությանը որոշակի քայլեր ձեռնարկել`նոր հրատարակության գրքեր ձեռք բերելու համար:Գյուղապետը որոշել է ընֆառաջել երիտասրդների խնդրանքին և առաջիկայում նրանց հետ կքննարկի գրադարանի հարցերը,ու համապատասխան դիմումը կներկայացնի մշակույթի նախարարություն:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Պերճուհի Գևորգյանին և Սաթենիկ Մելքենյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|