ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՉՐ / 2024-04-24 / 5:12:26 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 21 » Ոմանք ասում են թե ՄԱԿ-ին անդամակցելով մենք ճանաչէլ ենք ՀՀ ներկա սահմանները: Իրականում…
1:23:30 PM
Ոմանք ասում են թե ՄԱԿ-ին անդամակցելով մենք ճանաչէլ ենք ՀՀ ներկա սահմանները: Իրականում…
Նման պնդում անելու համար առնվազն անհրաժեշտ է վկայակոչել ՄԱԿ-ի կանոնադրության նման հոդվածը,
                   որով նախատեսված է այդ դրույթը:

 Դա չի արվում, որովհետև նման բան չկա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Երբ անհատը կամ պետությունն անդամակցում են որևէ կազմակերպության, նրանք ստանձնում են միայն տվյալ կազմակերպության հիմնադիր փաստաթղթ(եր)ում ամրագրված պարտավորություններն ու իրավունքները:

Ոչինչ դրանից ավել, ոչինչ դրանից պակաս: Հարցի համառոտ քննությունը ցույց է տալիս, որ անդամակցությունը ՄԱԿ-ին չունի ընդհանրապես ճանաչման, կամ սահմանների ճանաչման, որևէ գործառույթ և իրավական հետևանք:

Անդամակցումը ՄԱԿ-ին` ՄԱԿ-ում ներկայացված լինելը, և պետության կամ կառավարության ճանաչումը, սահմանների ճանաչումը, տարբեր գործողություններ են, իրարից էապես տարբեր իրավական հիմքերով և հետևանքներով:

Հավաստելու համար վկայակոչում ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը: Դեռևս 1950թ. մարտի 8-ին ՄԱԿ-ի այդ ժամանակվա Գլխավոր քարտուղարը` Թրիգվի Լիին պաշտոնական նամակով և 5 էջանոց հուշագրով անդրադարձել է տվյալ հարցին:


հարցին, տվել սպառիչ պարզաբանում, ՄԱԿ-ին անդամակցելը չունի որևէ ճանաչման իրավական հետևանք:


Նշյալ պարզաբանումը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ S/1466 գրություն <<Հուշագիր ՄԱԿ-ում ներկայացված լինելու խնդրի իրավական հարցերի վերաբերյալ>> (United Nations Security Council, Memorandum on the Legal Aspects of the Problem of Representation in the United Nations, General, S/1466, 9 March 1950) վերնագրով հրապարակվել է հաջորդ օրը՝ 1950թ. մարտի 9-ին, այսինքն դրան տրվել է ՄԱԿ-ի շրջանակում հնարավոր ամենաբարձր իրավական կարգավիճակը:

Հուշագիրը նաև վերահաստատել է միջազգային հանրային իրավունքի մեջ հնուց ի վեր գոյություն ունեցող այն հիմնադրույթը, որ <<Նոր պետության կամ գոյություն ունեցող պետության նոր կառավարության ճանաչումը միակողմանի գործողություն է, որը ճանաչող կառավարությունը կարող է շնորհել կամ մերժել>>:

Հետևաբար պետության ճանաչումը ՄԱԿ-ին անդամակցելու նախապայման է և ոչ թե հետևանք:

Առանց հեղինակի թույլատրության մասնակի, կամ ամբողջական արտապություն անելն արգելվում է:
Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: mak, sahmanner, hayastan: P.R.+756 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2010  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan