ՕԵԿ-ը կարծես փոխել է մարտավարությունը
Անհաջող և սակավամարդ հանրահավաքներից հետո կուսակցության համակիրները փորձում են հարազատ <<Օրինած երկրի>> համար այլ մեթոդներով ձայներ հավաքել: ՕԵԿ-ականները շրջում են տներով և հեռախոս առաջարկում քաղաքացիներին` իրենց ձայնը Արթուր Բաղդասարյանին տալու դիմաց: Այսօր նշանառության տակ են եղել մայրաքաղաքի Էրեբունի զանգվածի բազմահարկ շենքերը: Բայց մարդկանց մոտ մտավախություն կա, որ ՕԵԿ-ը խոստացված հեռախոսները չի տա : Քանի որ մարդկանց այսպիսի պայման է առաջարկվում` հեռախոսը կստանաք ընտրությունից հետո: Շատերը, ովքեր արդեն խոստացել էին հեռախոսի դիմաց իրենց ձայնը տալ ՕԵԿ-ին, մտափոխվել են, որոշ քաղաքացիներ անգամ ուզում են ետ պահանջել իրենց անձնագրի պատճենը: Ինչպես ասում են` աչքը տեսածից է վախենում:
Gohar Pepoyanhayeli.am Apr 16, 2012
|