Ճառեր և ուշաթափություն
Այսօր, Ազատության հրապարակում կայացած <<Օրինաց երկիր>> կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ արդեն ՕԵԿ-ի նախագահը հայտարարել էր, որ իրենք լույսի պես մաքուր են, արյան, թալանի ու կողոպուտի մեջ էլ չեն թաթախվել, իսկ Հեղինե Բիշարյանը կոչ էր արել հայ կանանց օգնել ՕԵԿ-ին , ներկաներից մեկը անսպասելիորեն ուշագնաց եղավ: Դժվար է ասել ՕԵԿ համակիր ինքնազգացողության վատացման պատճառը կիզիչ արևն էր, կուսակցության գաղափարախոսություը, ծրագրերից ու խոստումներից ոգևորվածությունը, թե մեկ այլ բան, բայց բոլոր դեպքերում ներկաներից շատերի կարծիքով սա լավ նշան չէր :
Իրարանցումից հետո, հանրահավաքն իհարկե շարունակվեց, ընդհատված ճառերը մինչև վերջ հնչեցին: Իսկ վերջում, երբ հանրահավաքի մասնակիցները լքել էին Ազատության հրապարակը, պաստառներն ու քարտերը ,որոնց վրա պատկերված էր Արթուր Բաղդասարյանը` հայտնվել էին գետնին:
Gohar Pepoyan hayeli.am Apr 07, 2012
|