ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 3:39:36 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 2 » Նրանով հիանում էին, նրա առաջ խոնարհվում էին…
8:52:25 PM
Նրանով հիանում էին, նրա առաջ խոնարհվում էին…
ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՍԻՐՈ ՆՎԵՐԸ 

 Մայր Թերեզային սուրբ էին համարում դեռ կենդանության օրոք: Նրան բաժին էր ընկել դժվար և երջանիկ առաքելություն. արդեն որերորդ անգամ մարդկանց ավետել, որ Աստված հենց ինքը սեր է, և յուրաքանչյուր մահկանացուի կյանքի իմաստը սա է. սիրել և լինել սիրված: 
20-րդ դարում Մայր Թերեզան ոչ միայն գթասրտության խորհրդանիշ էր, այլև օգնական քույրերի հետ ռեալ ուժ էր ներկայացնում, որի հետ չէր կարելի հաշվի չնստել: Նրանով հիանում էին, նրա առաջ խոնարհվում էին, նրան աստվածացնում էին: Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում մի ծերանոց կա: Այստեղ է նաև Մայր Թերեզայի սենյակը: Սենյակի պատերին գրված է. 
«Կյանքը հնարավորություն է, բաց մի թող այն: 
Կյանքը գեղեցկություն է, հիացիր նրանով: 
Կյանքը քո առաքելությունն է, կատարիր այն: 
Կյանքը խաղ է, խաղա: 
Կյանքը սեր է, սիրիր: 
Կյանքը գաղտնիք է, բացահայտիր այն: 
Կյանքը ողբերգություն է, դիմացիր: 
Կյանքը կյանք է, փրկիր այն: 
Կյանքը երջանկություն է, արարիր այն ինքդ: 
Արժե ապրել, մի ոչնչացրու քո կյանքը»: 
Իսկ Նյու Յորքում գտնվում է Մայր Թերեզայի հիմնադրած օթևանը՝ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց համար: Այն կոչվում է «Սիրո նվերը»: Իսկ սրանք Մայր Թերեզայի պատվիրաններն են հենց քեզ համար, նրա սիրո պարգևը: 
«Շատ հաճախ մարդիկ կարող են լինել անհասկացող, անտրամաբանական ու եսակենտրոն: Միևնույն է, ներիր նրանց: 
Դու կարող ես լինել բարի ու ազնիվ, բայց մարդիկ քեզ կմեղադրեն կեղծավորության ու նենգ նպատակների մեջ: Միևնույն է, եղիր բարի և ազնիվ: 
Դու կարող ես երջանկություն ու հոգու խաղաղություն գտնել, մարդիկ կնախանձեն քեզ: Միևնույն է, եղիր երջանիկ: 
Այն, ինչ կկառուցես տարիների ընթացքում, ինչ-որ մեկը կքանդի մեկ օրում: Միևնույն է, կառուցիր: 
Դու կարող ես մարդկանց տալ քո ունեցած ամենալավը, և դա կարող է նրանց բավարար չլինել: Միևնույն է, տուր նրանց քո ունեցած ամենալավը: 
Եվ ի վերջո դու կհասկանաս, որ այդ ամենը տեղի չի ունեցել քո և մարդկանց միջև: Այդ ամենը տեղի է ունեցել քո և Աստծո միջև…»: 

Նյութը` mocak.am –ից հինգշաբթի November 11, 2011 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Մայր Թերեզա P.R.+745 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan