ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-04-20 / 10:56:33 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 20 » ՆՓԱԿ-ում Արցախյան ազատամարտին նվիրված լուսանկարների ցուցահանդես է:
4:03:26 AM
ՆՓԱԿ-ում Արցախյան ազատամարտին նվիրված լուսանկարների ցուցահանդես է:
ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ 

 Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 5-ը Երեւանում կանցկացվի ճանաչված ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի «Անկախության ճանապարհին» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որը նախաձեռնել է «Ռուբեն Մանգասարյանի մեմորիալ» հիմնադրամը: 
 ՆՓԱԿ-ում լրագրողների հետ այս մասին են խոսել նրա եղբայրը՝ Տիգրան Մանգասարյանը, ընկերը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը եւ աշակերտուհին՝ Իննա Մխիթարյանը: 

 Ռուբեն Մանգասարյանը որպես ֆոտոլրագրող մեծ վերելք ապրեց 80-ականների վերջերից. նրա գործունեությունը սկսվեց միտինգներից, անցավ արցախյան ազատամարտով, այդ ընթացքում եղավ երկրաշարժը եւ սոցիալական ծանր իրավիճակը՝ Հայաստանում: Ըստ բանախոսների՝ շատերն էին պատերազմ լուսանկարում, բայց Ռուբենը տարբերվում էր մյուսներից. ոչ միայն զուտ ստեղծագործում էր, այլեւ բառացիորեն ապրում դրանով: «Նա երկար ժամանակ էր անցկացնում Արցախում, Հայաստան գալիս էր միայն ժապավենները երեւակելու համար: Այսօր շատ-շատ լուսանկարներ են հավաքվել՝ կան ընտրանիներ, կան նաեւ հենց Ռուբենի կողմից առանձնացված հավաքածուներ: Այս ցուցահանդեսի համար նախատեսել էինք ներկայացնել 94 աշխատանք, բայց որոշ խնդիրների պատճառով կլինի 64–ը»,- ասաց Տիգրան Մանգասարյանը: 


ՀԳ.
 Իմ այն հարցին՝ արդյո՞ք լուսանկարները հանրությանը հասանելի կդառնան համացանցի կամ գրքերի միջոցով, Ի. Մխիթարյանը պատասխանեց, որ դա հիմնադրամի հեռահար նպատակներից է, կան որոշ խոչընդոտներ, օրինակ՝ այն, որ լուսանկարների մեծամասնությունը դեռեւս թվայնացված չէ: 
 

 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է 
 Նյութի եւ Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում

ԲԱԺԻՆ: » ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Ruben, Photojurnalist, Mangasaryan P.R.+885 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan