Genocide…
1915 թվականի ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից մեկն է: 97 տարի առաջ տեղի ունեցավ դարի ամենամեծ ոճրագործությունը, որին զոհ դարձավ 1,5 միլիոն հայ, հազարավոր հայեր կորցրեցին իրենց պատմական հայրենիքը, սփռվեցին աշխարհով մեկ: Մինչ այսօր հայ ժողովրդի սրտում դեռ չի սպիացել Ցեղասպանության վերքը: Ես չեմ կարող մոռանալ տատիկիս և պապիկիս անզուսպ արցունքները, երբ նրանք պատմում էին, թե ինչպես են փրկվել, այնուհետև որբանոցում անցկացրել իրենց մանկության տարիները: Այսօր աշխարհում գոյություն ունի ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային 3 պարբերականներ: Դրանք են` Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies և Genocide Studies and Prevention: Հայաստանի և ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի: Սակայն Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու համար մեծ նշանակություն ունի հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելը:
Որոշ չափով իրավիճակը շտկելու և միջազգային պարբերականներում ՀՀ քաղաքացիների կողմից տպագրությունների առկայությունը ապահովելու նպատակով «Նուշիկյան ասոցիացիա»-ն կտրամադրի 500,000 ՀՀ դրամի խրախուսավճար ՀՀ քաղաքացի այն գիտնականներին, ովքեր նշյալ միջազգային ցեղասպանագիտական պարբերականներից որևէ մեկում կտպագրեն առնվազն 5000 բառ պարունակող համապատասխան հոդվածներ:
Slaq.am - Լրատվական աղբյուր 23.04.1222:29
|