ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՉՐ / 2024-04-24 / 11:15:13 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 28 » «Նորից այնտեղ` մեր տուն» Երուսաղեմ կատարած ուխտագնացության մասին ֆիլմը հանդիսատեսի հետ կկիսի ուխտավորների տպավորությունները
2:58:59 PM
«Նորից այնտեղ` մեր տուն» Երուսաղեմ կատարած ուխտագնացության մասին ֆիլմը հանդիսատեսի հետ կկիսի ուխտավորների տպավորությունները
Սեպտեմբերի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» հոգևոր միության և «Շողակաթ» հեռուստաընկերության շնորհիվ տեղի ունեցավ կազմակերպությունների «Նորից այնտեղ` մեր տուն» երուսաղեմի մասին պատմող ֆիլմի և «Արարատ» երգչախմբի «Սուրբ Սուրբ», «Ով Զարմանալի», «Ով է Որպես» հոգևոր երգերի տեսահոլովակների շնորհանդեսները: 
ֆիլմը և տեսահոլովակները նկարահանվել են «Արարատ» միության երուսաղեմ կատարած ուխտագնացության ընթացքում: 

Միջոցառումը մեկնարկվեց տեսահոլովակների ցուցադրություններով, որից հետո բեմ հրավիրվեց «Արարատ» միության համանուն երգչախումբը, որի կատարումներից հետո «Արարատ» միության հոգևոր առաջնորդ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը բեմ հրավիրեց ֆիլմի ստեղծագործական անձնակազմին` ֆիլմի հեղինակ Աննա Թամրազյանին, ռեժիսոր Էրիկ Սարգսյանին և օպերատոր Գուրգեն Ջանիբեկյանին ու նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, ով ուխտագնցության ողջ ընթացքում եղել է ուխտավորների խմբում և իրականացրել մի շարք լուսանկարահանումներ: 

Ֆիլմի հեղինակ Աննա Թամրազյանն իր խոսքում նշեց, որ Երուսաղեմի հայկական եկեղեցիներում ամեն գիշեր աղոթ է հնչում և ծեսեր են կատարվում` համայն հայության և Հայաստանի բարօրության համար, ինչին ի պատասխան, հայերն էլ պետք է ուխտի գնան Երուսաղեմ, հաղորդակից դառնան սրբավայրերին և լծակցեն Հայ եկեղեցու առաքելությանը. «ֆիլմը նկարահանել ենք այնպես, որ հանդիսատեսը նույնպես անցնի մեր անցած ճանապարհով»: 

Միջոցառումը եզրափակվեց «Նորից այնտեղ` մեր տուն» ֆիլմի ցուցադրությամբ: 

Ֆիլմը նվիրվում է Թեհրան-Երևան ինքնաթիռի վթարից զոհված Ռամոն Թառոյանսի և մյուս զոհվածների հիշատակին: 

Հայկ Կիսեբլյան


Հ.Գ. ձեզ ենք ներկայացնում նաև առանձին տեսանյութ, որը պատմում է Երուսաղեմ ուխտայցի ժամանակ «Արարատ» միության համանուն երգչախմբի կողմից իրականացված համերգի մասին: 




ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+903 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan