Հունիսի 4–ին Նորավանք վանական համալիրում Տեր Սահակ քահանա Մելիքյանը դիմավորեց Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդաց միության ուխտավորներին` «Արարատ» միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքին Տեր Սահակոբը «Արարատ» միության ուխտավորներին պատմեց Նորավանքի եկեղեցիների պատմություները` ավանդույթների, ճարտարապետական աոանձնահատկությունների մասին:
13 - րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցիում Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը «Արևագալի» ժամերգություն կատարեց, որից հետո հոգեհանգստի կարգ` ուխտավորների հանգուցյալ մերձավորների համար: Տեր Սահակ քահանա Մելիքյանը անդրադարձավ պատմական հուշարձանների պահպանման խնդրին, երիտասարդ-եկեղեցի փոխհարաբերությունների ներկա վիճակին` կարևորեց «Արարատ» միության դերը:
ՈՒխտավորները զբոսնեցին Նորավանք վանական համալիրում, ծանոթացան հին հայկական հուշարձանների հետ, լուսանկարվեցին:
Բնության գրկում ուխտավորների համար մատաղի Ս. ճաշ մատուցվեց, «Արարատ» միության երգչախումբը երգեց...
Այս միջոցառումով միությունում սկսվեց ամառային ընդմիջումը:
Երիտասարդները հեոախոսահամարներ և էլ. հասցեներ փոխանակեցին, բաժանվեցին բայց խոստացան հաճախ հանդիպել ժամերգությունների և պատարագների ժամանակ:
Հայկ Կիսեբլյան