Մուսա լեռում` քեսապում, շարունակում են պահպանել նոր տարին նշելու հետ կապված բոլով ավանդույթները:
Այս տօնին յատուկ պատրաստութիւններ տեղի կ'ունենային: Տանտիկինը անպայման պէտք է մաքրէր ծխնելոյզը, նաեւ կրակարանին չորս կողմը: Այդ գիշերուան համար յայտնի էին որոշ ուտելիքներ, ինչպէս չամիչ, չոր թուզ, պաստըղ... նաեւ պտուղներ՝ տանձ, նուռ, խնձոր...: Քեսապցիներ ընդհանրապէս Նոր Տարուայ գիշերուան համար կը պատրաստէին որսի խոռոված: Ազգականներ եւ դրացիներ զիրար կ'այցելէին: Փոքրիկները տունէ տուն կը շրջէին իրենց դպրոցական կտաւէ պայուսակներով եւ կը ստանային չամիչ, խնձոր... իսկ մեծերն ալ կաղանդը շնորհաւորելու կ'երթային եւ իրարու կը փոխանցէին ձաւար, ալիւր, ձէթ...
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութը` kessabtsiner.com-ից կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|