ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 10:56:57 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՄԱՐՏ » 4 » ՆՈՐ ՄԿՐՏՎԱԾՆԵՐԻ ՄՅՈՒՌՈՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
2:02:14 PM
ՆՈՐ ՄԿՐՏՎԱԾՆԵՐԻ ՄՅՈՒՌՈՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՆՈՐ ՄԿՐՏՎԱԾՆԵՐԻ ՄՅՈՒՌՈՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

  Արարատյան Հայրապետական թեմի "Արարատ” միությունը իր առաքելությունը 
իրականացնելու ընթացքին` բազում նոր անդամներ և աջակիցներ է ձեռք բերել` որոնցից ոմանք դեռ մկրտված չէին: Փետրվարի 27–ին "Արարատ” միությունը միասնաբար ի կատար ածեց նոր անդամներից 19-ի մկրտության արարողությունը:

  Մարտի 2–ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղոցում երեկոյան ժամերգությունից հետո` "Արարատ” երգչախմբի, կնքահայրերի, կնքամայրերի և մկրտվածների մասնակցությամբ` "Արարատ” միության հոգևոր հավիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ կատարվեց մկրտվածներին մյուռոնից դուրս բերելու արարողությունը: Միջոցառմանը ներկա եղան նաև "Արարատ” միության այլ անդամներ, աջակիցներ և մկրտվածների բարեկամները: 

  Արարողության ընթացքին ջրով լվացվեցին մկրտվածների մյուռոնով դրոշմված զգայարանները և կնքահայրերը սրբիչներով սրբեցին նրանց: Վառվեցին մկրտության ժամանակ գործածված մոմերը` որպես խորհրդանիշ մեր Տեր Հիսուս Քրիստոսի լույսի, որի առաջնորդությամբ մկրտյալները պիտի քայլեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Նարոտները` կարմիր ու սպիտակ հյուսված թելերը շղթաներով փոխարինվեցին, բայց կպահպանվեն որպես խորհրդանիշը խաչի վրա մարդկության մեղքերի համար հեղված փրկագործական արյան:
  Արարողոթյունից հետո` Տեր Հակոբ քահանա խաչատրյանը իր օրհնությունը և բարեմաղթանքները հղեց ներկաներին: 

  
Միջոցառումը ավարտվեց "Արարատ” միության համանուն երգչախմբի երգերով և հյուրասիրությամբ: 

  Այսուհետ` ևս 19-անձեր կկրեն Խաչը` որպես քրիստոնյայի նշան, օրհնության արտահայտություն, քայլելով խաչի ճանապարհով լիարժեք մասնիկը կլինեն "Արարատ” միության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու:


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
  Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:  Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Արարատ միություն. Արարատ երիտասարդա, Ararat Miutyun, Ararat eritasardac miutyun, TER HAKOB P.R.+2706 ՎԱՐԿԱՆԻՇ 3.0/2
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan