ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 12:53:47 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՓԵՏՐՎԱՐ » 6 » Նոր մանրամասներ Հրանտ Դինքի սպանության գործով
5:16:39 PM
Նոր մանրամասներ Հրանտ Դինքի սպանության գործով
Հրանտ Դինքի սպանության գործով… 

 Դատարանի կողմից արդարացված Էրհան Թունջելը թուրքական Star թերթին տված հարցազրույցում Դինքի սպանության նախապատրաստման վերաբերյալ նոր մանրամասներ է հաղորդել՝ պնդելով, որ սպանության մեջ խառն է «Էրգենեկոն»-ը: 

 «Մինչ Տրապիզոնում գտնվող McDonald’s-ում իրականացրած պայթյունի համար բանտում հայտնվելը Յասին Հայալը Դինքին սպանելու որևէ մտադրություն չի ունեցել: Այդ միտքը նա հղացել է բանտարկվելուց հետո: Երբ Յասինը Տրապիզոնի բանտում էր, նրան ուղարկեցին Ստամբուլի հոգեբուժարան: Հոգեբուժարանում գտնվելու ժամանակ նրան այցելության եկածների ցուցակը դատարանը պահանջել էր, բայց որևէ տեղեկություն չէր ստացվել: Որովհետև Յասինին այցելողները նրան նախապատրաստել էին Դինքի սպանության համար»: 

 Թունջելը ներկայացրել է մի քանի այլ հետաքրքիր փաստեր ևս. նրա պնդմամբ` տարբեր պատճառներով Յասինը շատ հաճախ է այցելել Տրապիզոնի ոստիկանատուն: Եթե այդ ժամանակվա Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշադ Ալթայը որևէ բացատրություն չտա դատարանի առջև, ապա Դինքի սպանության գործը չի բացահայտվի, որովհետև Տրապիզոնի ոստիկանապետը հետախուզական ծառայության աշխատակիցների հետ միասին 7 ամիս շարունակ հետևել է Յասին Հայալի գործողություններին: Մինչդեռ նրանցից և ոչ մեկը դատարանի առջև չի կանգնել բացատրություն տալու նպատակով: 

Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ McDonald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել: 

gazeta.am 06.02.2012 


Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+820 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՓԵՏՐՎԱՐ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan