Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը դատի է տվել Facebook սոցիալական ցանցի օգտատերերից մեկին. գրում է Augsburger Allgemeine Zeitung -ը:
Նախագահի պնդմամբ, օգտատերի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարն ու դրա տակ գրված մեկնաբանությունները վիրավորում են իրեն ու իր տիկնոջը:
Քրիստիան Վուլֆը դեռ 2010 թվականին էր դիմել դատարան, սակայն գործի քննումը կսկսվի 2012 թվականի հունվարից: Մեղադրյալին սպասվում է մինչև 5 տարվա ազատազրկում: