Հարցական նշան և վզնոց` տիեզերքում
NASA-ի մասնագետները հրապարակել են երկու գալակտիկաներից բաղկացած տիեզերական «հարցական նշանի» և փայլատակող «վզնոց» հիշեցնող մոլորակային միգամածության լուսանկարներ. Այս մասին հայտնում է Ria.ru կայքը: VV 340 գալակտիկան գտնվում է 450 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա. դրա բաղկացուցից հյուսիսային գալակտիկան հիշեցնում է բացականչության նշանի «փայտիկ», իսկ հարավային գալակտիկան կետի տեսք ունի:
Մի քանի միլիոն տարի հետո այդ գալակտիկաները կմիավորվեն: Ըստ գիտնականների` նույն ճակատագրին կարժանանա նաև մեր գալակտիկան, որը մի քանի միլիարդ տարի հետո կմիավորվի Անդրոմեդայի միգամածության հետ:
Իսկ «վզնոց» հիշեցնող մոլորակային միգամածությունը գտնվում է երկրից 15 հազար լուսային տարվա հեռավորության վրա` Աղեղնավորի համաստեղության մեջ:
Լուսանկարներն արվել են վառ-ինֆրոկարմիր գալակտիկաների ուսումնասիրության արդյունքում. առաջիկայում կուսումնասիրվեն այդպիսի շուրջ 200 գալակտիկա:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Նյութի հեղինակաին իրավունքները պատկանում են ին: Կայքի հեղինակաին իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|