Մոսկվայի մետրոպոլիտենը կպայթեցնե՞ն
Մայրաքաղաքային ոստիկանությունը ստուգում է անանուն հաղորդագրությունը, ըստ որի` մոսկովյան մետրոպոլիտենում պայթյուն է տեղի ունենալու. այս մասին տեղեկացնում է Lifenews.ru կայքը:
Ահաբեկչության նախազգուշացումով Շերեմետևոյի օդանավակայանի ադմինիստրացիայի փոստին երեկ նամակ է ուղարկվել: Անհայտ ուղարկողը հատուկ ծառայության մարմիններին երկու օրից քիչ ավել ժամանակ է տվել` ահաբեկչին չեզոքացնելու համար: Նամակում ասված է, որ մահապարտը վայրէջք է կատարելու հենց այս օդանավակայանում:
նշված է նաեւ մահապարտի անուն ազգանունը, վայրէջքի ժամը և ահաբեկչության «օբյեկտը»` մոսկովյան մետրոն:
«Ռուսաստան վայրէջք կկատարի Օմար Սալախ անունով մարդ` օգոստոսի 11-ին, ժամը 17.00-ին: Նշված ժամը համընկնում է համար 415 թվերթի հետ` Ստամբուլ-Շերեմետեւո»,- ասված է նամակում:
Մայրաքաղաքային գետնանցումի բոլոր հերթապահ մարմիններին գիշերը ուղարկվել են նախապատրաստվող ահաբեկչության մասին ինֆորմացիա պարունակող հեռագրեր:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում
|