ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-03-29 / 8:56:26 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 9 » ՄԻ ԾԵԾԵՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ: ՄԻ ՍՊԱՆԵՔ….
2:51:49 PM
ՄԻ ԾԵԾԵՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ: ՄԻ ՍՊԱՆԵՔ….
Ավտովթար: Շամշյանին ծեծի են ենթարկել 

 yerkir.am-ը տեղեկացնում է` երեկ երեկոյան, ժամը 21.40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Չարենցի և Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածից բերման են ենթարկել երեք երիտասարդի, ովքեր ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հավաքված քաղաքացիների նկատմամբ` շուրջ 15 րոպե խախտել են հասարակական կարգն ու հայհոյել, քաշքշել և հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: 
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Կատարվում է հետաքննություն: 
 Ըստ yerkir.am-ի` Գագիկ Շամշյանն այդ պահին հերթական ավտովթարն է արձագանգրել` Խանջյան փողոցից դեպի Հերացի բարձրացող թունելում, որտեղ իրար են բախվել 4 մեքենաներ, որոնցից մեկում էլ գտնվել են Շամշյանին ծեծի ենթարկած, անսթափ վիճակում գտնվող երեք երիտասարդները: 

 Հ.Գ. 
 Շատ եմ ցավում կատարվածի համար: Մի ահազանգ է այն, որ այսօր ալկոհոլ օգտագործած վիճակում, խախտումներով «քշող» վարորդ տղաները «մոդա» են: Եվս մի ոչ պակաս մտահոգիչ ահազանգ է այն, որ շատերը լրագրողի տեղի ու դերի մասին սխալ պատկերացում ունեն: Վերջին «մոդան» տիրում է համատարած… 
 Գագիկ Շամշյանի դեպքում` գործ ունենք զուտ այնպիսի լրագրողի հետ, որը ընդամենը արձանագրում է այն` ինչ, որ «արել» են օրինախախտները… 
 Գագիկը` ոչ բան է «հորինում» ու ավելացնում, ոչ էլ պակասեցնում է: Այն աղետները, որորնք որ տեղի են ունենում առանց այդ էլ սարսափելի են: 
 Պետք չէ մեղադրել ուրիշներին` լրագրողներին ահաբեկել, ծեծել, սպանել պետք չէ: 
 Ձեր օրինախախտություններին մի ավելացրեք ևս մեկը: Ուրիշներին երբեք ձեր մեղքի մեջ մի մեղադրեք: 
 Դիմում եմ վարորդներին` Վթարի վայրում տուժածներին անօգնական թողնելուվ փախնելը` շան տղություն է և «Բարոյական Օրենքներից Զուրկ» արարք: Այդպես վարվողները լավ տղերքի մոտ անելիք չունեն` գլուխ գովալու տեղ չունեն: 
 Ապրեք մարդավայել, ազնիվ: Արարքներին տեր կանգնեք` պատասխանը տվեք: 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Նյութի և կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+854 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan