ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՉՐ / 2019-12-11 / 7:46:16 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2010 » ՄԱՐՏ » 8 » ՄԵՐ ԿԱՅՔԻ ԳՐԵԼԱՈՃԸ
10:04:26 PM
ՄԵՐ ԿԱՅՔԻ ԳՐԵԼԱՈՃԸ
Իմ ծանոթ գրականագետներից մեկը ինձ հարցրեց` թե ինչպես են իմ «լրագրողական թռիչքները»… 
Ես Էլ նույն տրամաբանությամբ պատասխանեցի, որ տվյալ պահին ինձ համապատասխան թռիչքուղի չեմ գտել և հիմա էլ իմ սեփական թռիչքուղին եմ կառուցում: ՈՒսանողական տաիրիների սկզբից մինչ այժմ էլ ամեն օր տեսնում և առնչվում եմ այնպիսի անձերի հետ` որոնք որ ուրիշների թելադրանքով են «ներկայացնում ճշմարտությունը»: 
Դոգմա է` մարդը սուբյեկտ է, իսկ այն ամենը, ինչն առաջանում է սուբեկտից կարող է միայն սուբեկտ լինել: Հետևաբար` լրագրողի արտադրանքնը` լրատվությունն էլ երբեք չիկարող օբեկտիվ լինել: Բայց հիշենք, որ այդ ամենը չափ ու սահման ունի: 

Եթե լրագրության մեջ տարբեր տեսանկյուններ չլինեին` եթե վերլուծելու, մեկնաբանելու, պարզելու, բացահայտելու և նման «աշխատանքների» կարիք չլիներ` հետևաբար ասուլիսների և այլ միջոցառումների ժամանակ միայն տեսախցիկներին և ձայնագրիչներին «կուղարկեյին»: Այդպես չէ: միշտ էլ կլինի լրագրողի, խմբագրի, մեկնաբանի, մոնտաժողի` «կտրող և կպցնողի» և այտպիսի մասնագետների կարիք և համապատասխան աշխատանք: Բայց ամենը չափի մեջ պետք է լինի: 

Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ 
Օրինակ` անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի անվան փոխարեն մամուլում գրել ԼՏՊ: Չիկարելի եթերով մարքսիստական միության նախագահին անվանել ֆաշիստական միության նախագահ: Չիկարելի որևե քաղաքական գործիչի նկար «կպցնել» մարմնավաճառի, ճզմած սխտորի գլխի, ծակ դհոլի կամ էլ այլ «բաների»:
Անպիսի հիշատակումներ եմ անում, որոնք որ իրականություններ են և ոչ թե հորինվածք: 
Այսպիսի «դեպքեր» մենք տեսնում ենք ամեն օր: Ամեն օր մեր համար մամուլում «լվի» մասին են պատմում, բայց այն որպես «ուղտ» ձևակերպելով: Շատ` հազարավոր մարդիլ էլ ադեն միայն այդ տեսակի «ճշտերի» են հավատում: 

Ի՞ՆՉՈՒ Է ԱՅԴՊԵՍ 
Առաջնահերթ այդ նութերը կազմողներն են կորցրել և շարունակում են կորցնել «սեփական ուղեղով մտածելու» կարողությունը և ամենինչ «լինում են» իրենց շեֆերի գաղախարներին համապատասխան: Իսկ հետո` շարունակելով նույն տրամաբանությունը, այտ ԶԼՄ-ի լսարանն էլ է շարունակում մտածել թելադրված լրատվությանը համապատասխան: Ինչ-որ տեղ` չիկարելի մեղադրել այդ «կարգի» ժուռնալիստիկներին` քանի որ այդ անձերը այդ կերպով «հացի խնդիր» են լուծում… բայց միայն ինչ-որ տեղ: 

Ի՞ՆՉՊԵՍ ԵՆՔ ԳՐԵԼ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵՐՈՒ ԳՐԵԼ ՄԵՆՔ 
Ինչպես նշել եմ` ամեն ինչ չափ ու սահման ունի, այն թե Ինչպես ենք գրել և ինչպես ենք շարունակելու` նույնպես: Զրպարտություններ և հայհոյանքներ չենք գրել և չենք գրի, չենք բարձրաձայնել և չենք բարձրաձայնի: Գրել ենք բոլորի «լեզվով» և բոլորի` ամեն մեկի համար և կշարունակենք այտպես և այն ինչ որ մենք ենք ասել և շարունակելու ենք ասել` բոլորի և ամեն մեկի «ականջի համար» է: 


ԱՅՍ ԿԱՅՔԸ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Է` ՈՉ ԹԵ ՆԿԱՐՆԵՐ ԴԻՏԵԼՈՒ, ԿԱՄ ԵՐԳ ԼՍԵԼՈԻ 
Գրում ենք ընթերցողի համար` Հետևաբար գրում ենք ավելի ընթերցանելի ձևով: 
Ի՞ՆՉՊԵՍ ԵՆՔ ՎԱՐՎԵԼՈՒ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԲԱՌԵՐԻ ՀԵՏ 
Նշել ենք, որ գրում ենք ընթերցողի համար` Հետևաբար գրում ենք ընթերցողին հասկանալի լինելու սահմաններում: Գիտենք, որ մեր ժամանակակից խոսելաձևի մեջ կան շատ թուրքերեն, ռուսերեն և այլ լեզուների բառեր: Մենք աշխատել և աշխատում ենք գրել առավելաբար հայերեն և հայեցի կերպերով, բայց եթե բառի նկարագրող «երևույթը» այնպեսին է, որ իր համապատասխան լեզվով ավելի «հասկանալի» է` հետևաբար պիտի ընտրենք այդ օտարալեզու տարբելակը:

ՄԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԲԱՌԱՐԱՆԱՅԻՆ ԲԱՌԵՐԻ ՀԱՆԴԵՊ 
Մեր կարծիքը Լեզվի պետական տեսչության և նրա «գործերի» հանդեպ նույնն է` ինչպիսին որ մեր կարծիքն է` փրփրագմփիկ, հեռուստատեսիլացույց, երկարաբարակախմորածակ, հետակապատաճեղքային տափակափայտ և նման «բառերի» հանդեպ: Ես և մենք այս «բառերին» անլուրջ մոտեցում ենք ցուցաբերում և նույնպիսի մոտեցում ունենք նաև այս «բառերի» հեղինակների և իրենց «հիմնարկի» հանդեպ: Հարկ ենք համարում գրել առավել հասանելի, բայց անպես որ բովանդակությունը չտույժի` լինի բարձր և հնարավորին չափ աճեցնի, կրթի և դաստիրակի ընթերցողներին:

Ի՞ՆՉՊԵՍ ԵՆՔ ՎԱՐՎԵԼՈՒ ԺԱՐԳՈՆԱՅԻՆ ԲԱՌԵՐԻ ՀԵՏ 
Ամեն մասնագիտություն ունի իրեն համապատասխան տերմինները և լեզվավոճական «անաղարտության» մակարդակը: ժարգոնային բառերն էլ ոչոշ չափով այդպիսի մի յուրօրինակ «մասնագիտության» տերմիններ են: Հետևաբար` եթե ինչ-որ նյութում նմանատիպ «մասնագիտության» առնչվող թեմաներ ենք գրում` այս կարքի տերմինները նույնպես կլինեն` բայց կրկին չափի մեջ:
 

Մենք փորձում ենք...


 Հայկ Կիսեբլյան

ԲԱԺԻՆ: » ԱՆՑՈՒԴԱՐՁ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: WE. MY BAND P.R.+1471 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2010  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan