ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 9:14:03 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԱՊՐԻԼ » 23 » ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԿՐԻ ՕՐ-2011» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
0:13:12 AM
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԿՐԻ ՕՐ-2011» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԿՐԻ ՕՐ-2011» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

 Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ 2008 թ-ից սկսած ամեն տարվա ապրիլին իրականացնում է Երկրի Օրվան նվիրված բնապահպանական մեծ քարոզարշավ: Ապրիլի 1-ին մեկնարկած քարոզարշավը «Տնկիր քո ծառը քո երկրում» կարգախոսը այս տարի էլ «գործի է դրել» Երեւանում եւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում: 
 «Երկրի օր-2011» քարոզարշավի ծրագրի մասին այսօր «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և FPWC-ի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: 

 Բնապահպանական քարոզարշավը հանրության առավել լայն շերտերին հասու դարձնելու նպատակով Հիմնադրամը թողարկել է հեռուստատեսային սոցիալական հոլովակ: Ճանաչված մարդիկ` հանրահայտ արտիստներից ու երաժիշտներից մինչեւ առաջատար ընկերությունների ղեկավարներ, միացել են քարոզարշավին եւ սոցիալական հոլովակում պատմում են «իրենց» Երկրի օրվա մասին: 

 «Բոլորս պետք է երիտասարդ սերնդի մեջ սերմանենք այն մտածողությունը, որ մեր երկրի մեծագույն հարստությունը բնության բարիքներն են: Այդ բարիքները, սակայն, սահմանափակ են, եւ հարկ է, որ խնայողաբար վերաբերվենք դրանց: Այս է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը` որպես գործարար կառույց, եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը շարունակաբար միավորում են իրենց ջանքերը երեխաներին բնապահպանական միջոցառումների շուրջ համախմբելու գործում: Մեր կրթական ծրագրերում մենք նախընտրում ենք ոչ այնքան տեսական դասընթացները, որքան գործնական միջոցառումները` դրանք համարելով կենսակերպի ձեւավորման առավել իրտեսական մոտեցում»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 
«Երկրի օր-2011» քարոզարշավի օրակարգը բազմազան է ու բազմաշերտ` աղբի հավաքման, տարածքի մաքրման աշխատանքներ, ծառատունկեր, լուսանկարներչական մրցույթ («Իմ անտառը») եւ ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը միտված այլ միջոցառումներ: 

 Ասուլիսից հետո Մոսկվայի տանը տեղի ունեցավ հինադրամի ստեղծած «95 ծառ» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ֆիլմը 30 րոպե տեւողությամբ վավերագրական է, որ պատմում է 95 տնկիների` Արեւմտյան Հայաստանից դեպի Երեւան կատարած հուզիչ ուղեւորության մասին: Հիմնադրամի նախաձեռնությամբ Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքներից բերված հենց այդ տնկիները 2010 թ-ին, որպես Ցեղասպանության 95-րդ տարելիցի յուրօրինակ խորհրդանիշ, համալրեցին Ծիծեռնակաբերդի «Հուշերի պուրակը»: 
Այս տարի, կամավորական աշխատանքներից զատ, մարդիկ Հայաստանը կանաչապատելու ծրագրին հնարավոր է միանալ նաեւ պարզապես հանգանակություն կատարելով ծառի համար: Նվիրատվությունը կարելի է անել ինչպես ինտերնետային «Paypal» մեթոդով, այնպես էլ կարճ հաղորդագրությամբ: «Paypal» վճարումները կարելի է անել նաեւ Հիմնադրամի պաշտոնական կայքէջից (www.sunchid.org)` սեղմելով «Տնկիր քո ծառը» կոճակը: 

 Տասից ավելի ծառի նվիրատվություն անող մարդկանց անունները հատուկ ցուցատախտակներով կնշվեն ծառատունկի տարածքում: Նրանք նաեւ ձեռքով վերամշակված թղթի վրա տպագրված հատուկ վկայագրեր կստանան: Այս ձեռքով պատրաստված թղթերը Հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաների աշխատանքի արդյունքն են: Հանգանակություն արած մարդիկ կարող են գտնել իրենց ծառը Հիմնադրամի կայքէջում տեղադրված հատուկ էլեկտրոնային քարտեզի միջոցով: 

 «Երկրի օր-2011» քարոզարշավի ամենանշանակալի միոցառումներից մեկը կլինի ապրիլի 27-ին, այս տարի արդեն 2-րդ անգամ, Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված ծաղիկները կվերամշակվեն:
 Ըստ նախաձեռնության` ծաղկի ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները «Արևորդի» էկո-ակումբների սաները օգտագործում են թղթի վերամշակման և ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար: Այդ թուղթն է օգտագործվում նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը` հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր պատրաստելու համար: Հիմնադրամն այս նախաձեռնությամբ փորձ է անում ամեն տարի Ծիծեռնակաբերդում հավաքվող հազարավոր ծաղիկների` հետագայում աղբ դառնալու խնդրին առավել պատշաճ, բնապահպանական եւ ստեղծագործ լուծում առաջարկել: 

«Երկրի օր-2011» քարոզարշավն այս տարի կամփոփվի մայիսի 8-ին Եռաբլուրում անցկացվող հանդիսավոր ծառատունկով: Արարողությանը մասնակցելու հրավիրված պետական կառույցների, առաջատար ընկերությունների, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներն այդ օրը հիշատակի ծառ կտնկեն հանուն խաղաղության:

Նյութը` www.b24.am -ից 22/04/11 


Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:


ԲԱԺԻՆ: » ԱՆՑՈՒԴԱՐՁ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ, «ԵՐԿՐԻ ՕՐ-2011» P.R.+659 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan