ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 9:55:53 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՕԳՕՍՏՈՍ » 13 » «Մեծ շնորհք» կազմակերպությունն ու նրա առաջնորդները. «Կրակ Հիսուսի անունից» Տեսանյութ
1:58:40 AM
«Մեծ շնորհք» կազմակերպությունն ու նրա առաջնորդները. «Կրակ Հիսուսի անունից» Տեսանյութ
«ՇՆՈՐՀՔՈՎ» տղերքն ու նրանց ՇՆՈՐՀՎԱԾ եթերաժամը 

«Մեծ շնորհք» հոգևոր կազմակերպությունն ու նրա առաջնորդները, որին վերջերս յութուբյան մի հետաքրքիր ու քննարկվող հոլովակ, որը ժողովրդի մեջ մնաց «Կրակ Հիսուսի անունով» անվամբ, մեծ ճանաչում բերեց, արդեն ի դեմ իրենց լեզվով ասած` տրյուկների ու բարի խորհուրդների հեռուստատեսային մեծ հռչակ ստացան վերջերս հյուրընկալվելով ու գրավելով հեռուստաընկերություններից մեկի եթերը: 
Լրագրողը մոռացել էր վերցնել իր «կրակմարիչը» . օգտվելով առիթից, որ լրագրողը լուրջ հակափաստարկներ չուներ` նրանք սկսեցին թոզ փչել անտեղյակ մարդկանց աչքերին, թե իբր «Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությամբ մենք աղանդ չենք, թե իբր լավ գործ ենք անում ու երկիրը չենք մասնատում, այլ ընդհակառակը շենացնում ենք, թե իբր բոլորս էլ ընդունում ենք Նիկիո հանգանակը, թե եկեղեցու հիմքերը չենք թուլացնում, թե Եհովայի վկայից առաջ մարդու դուռը պիտի թակի քահանան և այլն»: 

Սկսենք սկզբից` 
Թե Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանությամբ մենք աղանդ չենք. 
Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությամբ աղանդ են համարվում այն կազմակերպությունները, որոնք շեղված են ընդհանրական եկեղեցու ավանդական ուսմունքից և դավանաբանական դրույթներից: Ու վերջապես չմոռանանք, որ յութուբյան տարածված տեսանյութը տեսնելուց հետո այս կազմակերպության ավագ եղբայրներն անգամ շտապեցին հրաժարվել նրանցից: 
Թե բոլորս էլ ընդունում ենք Նիկիո հանգանակը. 
Բայց չէ որ եկեղեցու հայրերը, որպեսզի հավատացյալները ձեզ պես մոլորության մեջ չհայտնվեն, ժամանակի ընթացքում մշակել են հավատին վերաբերող մի շարք դրույթներ, որոնք գալիս են անհրաժեշտաբար լրացնելու Նիկիո հանգանակը: Բացի այդ, աստվածաբանության համար նույնքան մեծ արժեք է ներկայացնում եկեղեցու Ավանդությունը, որը, սակայն, մեր նյութի հերոսները քաջաբար ժխտում են: 

Թե չենք խարխլում, եկեղեցու կամ երկրի հիմքերը չենք մասնատում. 
Իսկ ինչ անունով կոչես նման կազմակերպությունների արածը, եթե 1700 տարի քրիստոնեության գաղափարին հավատարիմ ազգին գոյության 100 տարին բոլորած կամ չբոլորած կրոնական կազմակերպությունները գալիս են ու սկսում սովորեցնել, թե ինչ է քրիստոնեությունը ու ինչպես պիտի մարդն ապրի իր հողի վրա: 
Թե Եհովայի վկայից առաջ մարդու դուռը պիտի թակի քահանան. 

Այս ասելուն պես նրանք բերում են Քրիստոսի օրինակը. Բայց Աստվածաշնչում, չի նշված որևէ տեղ, որ Քրիստոսը հավատի համար մուրացկանություն անի. Նա կանչում էր . ու ով համաձայնում էր գնալ նրա հետ, գնում էր: Ու վերջապես Աստված բոլորին է տվել ազատ կամք ու Աստծո տաճարի դռները բոլորի առաջ են բաց: 
Թեական կետերը շատ էին այս անհասկանալի դիալոգ-մոնոլոգում, բայց թերևս այսքանով եզրափակենք: Եզրափակենք ու այս թյուրիմացություններից խուսափելու համար պահանջենք, որ հեռուստաեթերում նման մարդկանց կողքին լինեն այն մարդիկ, ովքեր թույլ չեն տա, որ միայն ասվելու համար ասվեն ինչ-ինչ բաներ…. 

Հ.Գ. 
Գյումրեցի այս կրոնական առաջնորդներին հարցնում են 
-Ձեր կրոնական կազմակերպություն աստղեր հաճախո՞ւմ են: 
- Հիսուս Քրիստոսը, – պատասխանում է և ծիծաղում: 
Իսկ մեզ մնում է լաց լինել նրանց այս պահվածքի և մեր հանդուրժողականության վրա: 



Զար Դիլանյան   21/10/2011

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+941 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan