ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 2:29:44 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆԻՍ » 4 » ՄԱՍՆԱԿՑԵՔ ԽՈԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
12:46:15 PM
ՄԱՍՆԱԿՑԵՔ ԽՈԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
«ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄ» Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ 

Ամեն երեքշաբթի 18:00–ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում կատարվում է խոկում` մտորելու ժամ: Արարողությունը կատարում է  «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հանդիսապետությամբ: 

Արարողության ընթացքին` հոգևորականը հոգևոր թեմայով պատմություն է պատմում, կամ ընթերցում Աստվածաշնչյան մի հատված և մեկնաբանում, ուրից հետո` «Արարատ» միության համանուն երգչախումբը հոգևոր երգեր է կատարում, իսկ հավատացյալները խորհում են… 
Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել: 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, իր բոլոր արարողակարգերով և միջոցառումներով` իր բոլոր հավատավոր անդամների համար է: Եկեղեցու անդամ` նշանակում է եկեղեցու մասնիկ: Հայ Սռաքելական եկեղեցին` մի մեծ մարմին է, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է, իսկ Հայ Առաքելական եկեղեցու բոլոր անդամներն էլ այդ մարմնի անդամներն են` մասնիկները: 
Հետևաբար հարկ է, որ այդ մասնիկները ոչ միայն «անունով» այդպիսին լինեն այլ նաև իրենց պահվածքով` վարքով: Հարկ է, որ ոչ միայն մոմ վառելու կամ զուտ աղոտք անելու համար հաճախենք եկեղեցի, այլ նաև մասնակցենք եկեղեցու համայնքի միջոցառումներին` եկեղեցու արարողություններին, ուղտագնացություններին, հոգևոր դասերին… 

 

Հ.Գ.
Քրիստոնյա լինելը համակարգված է Աստվածաշնչով: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր ավանդույթներով, իր հավատավորների համար կոնկրետ հոգևոր և բարոյական արժեհամակարգ է ձևավորել` աշխարհայացք: Սակայն կոնկրետ աշխարհայացքը չի նշանակում, որ այդ քրիստոնյաները պետք է կոնկրետ` ստատիկ լինեն և իրենց վարքն էլ նույնպիսին պետք է լինի:
Այդպես չէ...
Քրիստոնյա լիները կոնկրետ մոմ վառելով, կոնկրետ աղոթելով, կամ էլ միաժամանակ միևնույն դիրքով և նույն վայրում կատարվող գործողություններով չի եղել և երբեք էլ չի լինի: 
Հայ Առաքելական եկեղեցու քրիստոնյան կայուն աշխարհայացքով բայց միաժամանակ «աճող»` առաջ գնացող, իր հավատքի մեջ ավելի ամրացող անձ է: 

Հայկ Կիսեբլյան

ԲԱԺԻՆ: » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Ararat, TER HAKOB P.R.+1264 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan