ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-19 / 9:54:24 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 18 » Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Հայաստանում
8:45:34 PM
Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Հայաստանում
Մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթը կանցկացվի Հայաստանում՝ այս տարվա դեկտեմբերի 3-ին...

 Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: 

  «Ուզում ենք հայտնել ձեզ ուրախալի լուրը. վերջապես Հայաստան է գալու մանկական «Եվրատեսիլը» և դա լինելու է դեկտեմբերի 3-ին»,- հայտարարեց պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ դա Հանրային հեռուստաընկերությանը հաջողվել է մեծ ջանքերի շնորհիվ: «Մենք շնորհակալ ենք մեր փոքրիկին՝ Վլադիմիր Արզումանյանին հաղթանակի համար, բայց նաև շնորհակալ ենք Հանրայինին իր աշխատանքի համար Եվրոպական հեռարձակողների միության հետ, ում հետ համաործակցությունը վերջապես տվեց իր արդյունքը, և վերջապես մանկական «Եվրատեսիլը» եկավ Հայաստան»,- ասաց նա:

   Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը նշեց, որ մանկական «Եվրատեսիլը» Հայաստանում անցկացնելու համար մեծ են եղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի և Գոհար Գասպարյանի ջանքերը, որոնք գործընթացը վերցրել են վերահսկողության տակ և հետևողականորեն հետևել դրան: 
   Ալեքսան Հարությունյանը նշեց, որ մրցույթը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում, մրցույթի պրոդյուսերը շվեդ է: Մրցույթին կմասնակցեն համաշխարհային մեծության աստղեր։ 
  Հարությունյանը նշեց, որ մրցույթի համար անհրաժեշտ գումարների մի մասը կտրամադրի Եվրոպական միջազգային հեռարձակողների միությունը, մյուս մասը կհայթայթվի տեղում: «Միջոցները բավարար կլինեն»,- վստահեցրեց նա: 
  
Նյութը` Tert.am-ից 18.01.11

 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
  Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
  Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
  Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: 03.12.2011, Գոհար Գասպարյան, evrotesil P.R.+757 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆՎԱՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan