Լոնդոնում անկարգությունների մասնակիցների թիվը գնալով աճում է:
Համացանցում հայտնվել են վայրագությունները պատկերող նորանոր տեսանյութեր ու լուսանկարներ են հայտնվում: Ամբոխը Վեստ-Բրոմվիչում այրել է մի քանի ավտոմեքենա, իսկ Մանչեսթրի կենտրոնում հրկիզել մի քանի խանութներ: Բախումների և կոտրված ցուցափեղկերի մասին անհանգստացնող տեղեկությունները ստացվել են նաեւ Ուիմբլդոնից: Լոնդոնյան նոր շրջաններ են հայտնվում ապստամբների իշխանություն տակ: Տոտենհեմում, որտեղից սկսել են անկարգությունները, երեկ 4 պայթյուն է տեղի ունեցել: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի որոշ շրջաններ ռազմական գործողությունների տարածքներ են հիշեցնում. մոխրացած տներ, այրված ավտոմեքենաներ, կոտրված պատուհաններ: Ի դեպ, անկարգությունները շարունակվում են` չնայած այն հանգամանքին, որ ապստամբներին դիմակայելու համար շուրջ 16 հազար ոստիկան է աշխատում: 3 օրվա ընթացքում տուժել են շուրջ 20 քաղաքացի և 80 ոստիկան, զոհվել է մեկ մարդ, շուրջ 500 մարդ ձերբակալված է:
Հիշեցնենք, որ անկարգությունների առիթ էր հանդիսացել օգոստոսի 4-ին տեղի ունեցած 29-ամյա Մարկ Դագգանի սպանությունը ոստիկանի կողմից:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում
|