Ամեն տարի ընտանիքիս հետ գալիս եմ Հայաստան, նաեւ՝ 6 տարեկան աղջկաս բուժելու նպատակով: Հատելով վեց պետության սահման, առանց խոչընդոտի, հասել եմ Բագրատաշենի մաքսատուն, որտեղից եւ սկսվել է ոչ մարդկային եւ ոչ օրինական վերաբերմունք իմ ընտանիքի հանդեպ:
Ուղեւորվել եմ «Պեժո 405» մակնիշի ավտոմեքենայով, որը որեւէ խնդիր չունի, սակայն մեքենան բռնագրավել են մաքսատանը, մեզ՝ ծեր մորս, կնոջս, 2 անչափահաս երեխաներիս շպրտել են փողոց, որտեղ հիվանդ աղջիկս կրկնակի սթրես է տարել:
Ո՞ր իրավունքով այդպես վարվեցին:
Դիմել եմ իմ երկրի նախագահին, տեղեկացնելով, որ ահազանգել եմ մի քանի ատյաններ՝ պետեկամուտների նախարարություն, որտեղ ոչ լիարժեք պատասխան եմ ստացել. վերադարձրել են փաստաթղթերս, առանց իմ դիմումի եւ սպառնալիքներ են տեղացել իմ ընտանիքի նկատմամբ: Պատճառաբանել են, թե ես ունեմ մեկ այլ մեքենա՝ «BMW» մակնիշի, Երեւանում, առանց մաքսազերծման: Սակայն Երեւանում գտնվելու կարճ ժամանակահատվածում դիմել եմ ժամկետը երկարացնելու խնդրանքով՝ 30 օրը դեռ չլրացած, բայց աշխատակիցների մեղքով այն չի արվել, որի համար տուգանք եմ վճարել: Արդյունքում՝ վերադարձել եմ Ֆրանսիա ինքնաթիռով, մեքենաս թողնելով Երեւանում:
Հանդիսանալով Ֆրանսիայի քաղաքացի, կարող եմ դիմել եւ բողոքարկել այս երկրում համապատասխան մարմինների դեմ, սակայն չեմ ուզում իմ հայրենիքում տիրող խայտառակ վիճակները՝ մի քանի պաշտոնյա կամակատարների օրինախախտումներն արծարծել այս երկրում:
Սիրելով հայրենիքը՝ ամեն տարի գալիս ենք Հայաստան եւ պիտի գանք, հուսալով, որ Հայաստան ոչ մի հայի մուտքը այլեւս չի խոչընդոտվի: Հավատում եմ դեռ արդարացի լուծման:
Ֆրանսիայի քաղաքացու տվյալները aravot.am – ի խմբագրությունում են:
Նյութը` aravot.am - ից:
կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: