ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 1:38:03 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ԱՊՐԻԼ » 13 » Լեզվախոսություն. խելացնոր բարբաջանք. (Մաս 1.) Հիշենք պատմությունը` հասկանանք ներկան
2:13:58 PM
Լեզվախոսություն. խելացնոր բարբաջանք. (Մաս 1.) Հիշենք պատմությունը` հասկանանք ներկան
Լեզվախոսություն 

Գրգռված, հուզական վիճակում գտնվող մարդու մոտ նկատվում է անհասկանալի խոսակցական, հաճախ տարօրինակ հնչյունների արտաբերում: Շատերն այսպիսի երևույթին ականատես են լինում սարսափ ֆիլմերում` առանց պատկերացնելու, որ այն կարելի է հանդիպել նաև իրականում, և որ այդ երևույթը կոչվում է լեզվախոսություն (глосолалия): 
Հիշենք պատմությունը` հասկանանք ներկան 

Իսկ որտեղի՞ց է սերում լեզվախոսությունը և ի՞նչ խնդիրներ ու հետևանքներ կարող է ունենալ: 
Լեզվախոսությունը բնորոշ է եղել հին հեթանոս ազգերին, ոչ քրիստոնեական օկուլտ կրոններին, որոնց ծիսական ավանդույթը անդամներին մղում է հուզավառության վիճակի` նվազեցնելով բանականությամբ դատելու հնարավորությունները, որպեսզի անհատը դառնա անկառավարելի: Ըստ որոշ հեթանոսական ազգերի և աղանդավորական ուղղությունների, այդ դեպքում է միայն հնարավոր, որ Աստված իր նշանը դնի այդ անձի վրա: Լեզվախոսության ծեսը կիրառում են նաև հոգեպաշտները, որտեղ ամենահուզական անհատը, պաշտամունքային արարողությունների ժամանակ ընկնելով մտահափշտակության (էքստազ) մեջ, սկսում է անսովոր արտաբերություններ անել: Այդ նույն ձևով էին Աստծո կամքը հայտնում մարդկությանը երկրորդ դարի մոնտանական աղանդի հիմնադիր` իրեն մարգարե հռչակած Մոնտանոսը և նրա համախոհներ Մաքսիմիլլա և Պրիսկիլլա «մարգարեուհիները»: Եկեղեցու պատմությունը մոնտանականությունից հետո այլևս նմանատիպ աղանդի չի հիշում մինչև տասնյոթերորդ դարը, որից հետո առ այսօր մոնտանական աղանդի նման մի շարք աղանդներ են հանդես եկել Շոտլանդիայում, Անգլիայում: 

Տասնիններորդ դարի վերջին ամերիկյան մայրցամաքում հոգեգալստական կամ պենտեկոստեական աղանդը, ընդլայնելով իր գաղափարական հիմնադրույթները, առաջ բերեց մի նոր ճյուղավորում՝ խարիզմատիկ շարժումը: Սրա հետևորդներն իրենց հերթին բաժանվեցին տարատեսակ աղանդների: Նմանատիպ աղանդներում անսովոր լեզվախոսությամբ առաջինը սկսել են խոսել կանայք, քանի որ իգական սեռը կենսաբանական տեսակետից ավելի զգայուն է, էկզալտիկ, քան արական սեռը: 

holytrinity.am Կարինե Սուգիկյան 
Անի Ղուկասյան 
ՍԵԵՄ լրագրողական ակումբ

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+1055 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan