ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՇԲ / 2024-11-23 / 4:53:00 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 7 » «Կյանքի խոսք» աղանդը և ՀԱԿ-ի հանրահավաքը
0:38:11 AM
«Կյանքի խոսք» աղանդը և ՀԱԿ-ի հանրահավաքը
ԿԱՊԸ ԱՌԵՐԵՍՎԵՑ 

 Վերջին օրերին ՀԱԿ-ի շրջանում կրքերը սկսել են տեղի տալ: Բանն այն է, որ ըննդիմադիրները քաջ գիտակցում են, որ եթե սեպտեմբերի 9-ին հանրահավաքի ժամանակ չապահովվի լուրջ թվաքանակով մարդ, ապա հօդս կցնդեն այն բոլոր նպատակներն ու ծրագրերը, որոնք կապված են գալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետ: Նամանավանդ, դա ավելի սրվեց այն պահից սկսած, երբ, ենթարկվելով իշխանության գայթակղությանը, ՀԱԿ-ի անդամները տանուլ տվեցին իրենց դիրքերը, որից հետո էլ սկսվեցին դժգոհությունները: 

 Փաստորեն վերջին շանսը, որն ինչ-որ կերպ ազդակ կարող է հաղորդել այն աստիճանաբար մարվող ընդդիմադիրների «շարժմանը»` սեպտեմբերի 9-ին հանրահավաքին անհրաժեշտ թվաքանակով մարդ ապահովելն է: Եվ քանի որ հենց ՀԱԿ-ի ներսում արդեն իսկ խռովություններ են սկսվել հետագա պայքարի շարունակության առումով (դա սկսվեց, հատկապես, իշխանություն-ՀԱԿ երկխոսության մեկնարկից սկսած, երբ ՀԱԿ-ի մի մասը դեմ էր դրան, իսկ մյուս մասը կողմ) և անտարբերությունն է սկսել տիրել նույնիսկ իր շարքերում, սեպտեմբերի 9-ի հանրահավաքին թվաքանակ ապահովելու նպատակով Կոնգրեսի ղեկավարությունը որոշել է ընդունել նաև «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության (աղանդի) առաջարկը` իր անդամներով ՀԱԿ-ի հանրահավաքին մասնակցելու և փոխադարձ համագործակցության համար: 
 
 Նրանք օրեր առաջ այս մասին հայտ են ներկայացրել Կորյունի 19ա հասցեում գտնվող ՀԱԿ կենտրոնական գրասենյակ և ստացել են համաձայնություն: Ըստ որոշ լուրերի, հանրահավաքի ժամանակ սպասվում է նաև աղանդավորական կազմակերպության հայտնի քարոզիչներից մեկի ելույթը բեմահարթակից: 

Նյութը` emedia.am-ից 12:23, Սեպտեմբերի 6, 2011 


 Հ.Գ. 
 Այն ինչ որ ես բազմիցս ասել եմ, այսօր դարձավ «բացահայտում» և քննարկման առարկա:
  Մի անգամ էլ կկրկնեմ: 
ՀԱԿ և եհովայական-կյանքիխոսքական համագործակցություն գոյություն ունի, որը ուղակի շահերի զուգատիպություն է: 
Վրաստան, Բելոռուսիա, Ուկրաինա` ահա մեզ քաջ հայտնի այն երկրները, որոնցում նույնպես ընդդիմադիր ուժերը սերտ համագործակցել են կրոնական ընդդիմությունների` «աղանդավորական խմբակների» հետ: Բոլոր այս դեպքերում էլ` ընդդիմադիրները զուտ ամերիկայամետ դիրքորոշում ունեին:
  Այն որ աղանդները ամերիկյան մասսոնների հորինած գործակալություններն են` ապացուցվում է ևըս մեկ անգամ: 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: ՀԱԿ-ի հանրահավաքը, ԱՂԱՆԴ, ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ P.R.+842 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan