կողմ եմ դիվանագիտական և հյուպատոսական, հարաբերություններ հաստատելուն և «միքիչ ԷԼ», (այսպես կոչված) սահմանի բացմանը…
Որոշ կուսակցապետեր փորձ են անում իրենց և ուրիշների վերլուծություններով հավասարության նշան դնել տխրահռչակ 2 արձանագրությունների ստորագրելուն ընդդիմանալու և հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն և, այսպես կոչված, սահմանը բացելուն ընդդիմանալու միջև: Դեմ եմ վերոհիշյալ «սառած» արձանագրությունների վավերացմանը, քանի որ բացի հարաբերություններ հաստատելու և Հայաստանը ապաշրջափակելու դրույթներից, դրանք ունեն ավելի քան մի տասնյակ շատ լուրջ, անգամ ճակատագրական, պարտավորություններ, որոնք իրենց բնույթով նախապայմաններ չեն, այլ հանձնառու պայմաններ են, որոնք պարտաորություններ են ստեղծում: Մեծ շտկումների կարիք կաԱրձանագրությունների մեջ խոսք կա՞ Կարսի պայմանագրի մասին թե չէ:
Նախ, թող մեկը բացատրի գոյություն ունեցող սահմանը «որոշող համապատասխան պայմանագրեր» ասելով, կողմերն ի՞նչ նկատի ունեն: Գուցե նաև Ալեքսանդրապոլի պայմանգիրը, չէ որ պայմանագրեր բառը հոգնակի է:
Եթե մենք բոլոր սկզբունքային հարցերում վերջնական զիջումների ենք գնում, վաղը ի՞նչ ենք քննարկելու թուրքերի հետ: Հուշարձանների պահպանության հարցե՞րը, թե պահեստամասերի ներկրման արտոնությունները:
Դիվագիտական հարաբերությունների հաստատումն ինքնանպատակ չէ: Այն երկրների միջև առկա և հնարավոր խնդիրների, վեճերի ու տարաձայնությունների բանակցային ճանապարհով լուծելու միջոց պիտի լինի…
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ
|