Կատարվում է հետաքննություն…
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 17.00-ին, Հայ-սլավոնական համալսարանի հրշեջ տեսուչը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում 2-րդ կուրսի ուսանողներ Արթուր Ս.-ն և Դավիթ Ա.-ն համալսարանի մուտքի մոտ վիճաբանել են, հարվածել իրար, և երբ ինքը փորձել է միջամտել, Դավիթ Ա.-ն գազային ատրճանակից կրակել է օդ` խախտելով համալսարանի բնականոն աշխատանքը, ու դիմել փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ս.-ին և Դավիթ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Նյութը` yerkir.am –ից 12:41 - 10.12.2011 Հ.Գ. Երկար էի մտածում` թե մեր կայքի որ բաժնի մեջ պիտի ավելացնեմ այս նյութը: Մի
պահ կարծում էի, որ «Ժամանց»-ում… բայց սա ժամանց չէ` ցավալի դեպք է: Ոչ խուլիգանությունների,
ոչ էլ ոստիկանական ահազանգերի համար առանձնացված բաժիններ չունենք: Ի վերջո` ընտրեցի «Գիտությունն այսօր, կրթություն» բաժինը: Ցավում
եմ… Սակայն` փաստը մնում է փաստ, այս դեպքն էլ է մեր կրթությունը և այսօրվա «գիտությունը»` մի մասնիկն է:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|