ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 11:26:14 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՆՈՅԵՄԲԵՐ » 6 » Կհամագործակցեն թրաֆիկինգի դեմ պայքարում
6:40:57 PM
Կհամագործակցեն թրաֆիկինգի դեմ պայքարում
Կողմերը քննարկեցին… 

 Նոյեմբերի 4-ին Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը Վիեննայում ՄԱԿ-ի Գրասենյակի Գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին հանձնեց իր նշանակման մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: 
Գործադիր տնօրենը, ողջունելով դեսպան Արման Կիրակոսյանին, ներկայացրեց ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի նպատակները, անդրադարձավ Հարավկովկասյան տարածաշրջանում առկա խնդիրներին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ մակարդակներում համագործակցության զարգացման հեռանկարներին: 

 Մշտական ներկայացուցիչ դեսպան Կիրակոսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել ու էլ ավելի զարգացնել համագործակցությունը կազմակերպության հետ: 
Կողմերը քննարկեցին թմրամիջոցների, կոռուպցիայի, ինչպես նաեւ մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի բնագավառում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները եւ հայտնեցին իրենց շահագրգռվածությունը նոր նախաձեռնություններով հանդես գալու հարցում: 


ԲԱԺԻՆ: » ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+1364 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՆՈՅԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan