ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 6:30:44 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՄԱՐՏ » 30 » «ԿԱՐԵՆԸ ԶԶՎՈՒՄ ԷՐ ԱՆԺԵԼԱՅԻՑ, ԲԱՅՑԵՎ ՎԱԽԵՆՈՒՄ ՆՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՑ...»
2:16:06 AM
«ԿԱՐԵՆԸ ԶԶՎՈՒՄ ԷՐ ԱՆԺԵԼԱՅԻՑ, ԲԱՅՑԵՎ ՎԱԽԵՆՈՒՄ ՆՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՑ...»
Կարեն Արայանի դատավարությունը

Երեւանի ՙԿենտրոն եւ Նորք-Մարաշ՚ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում դեռ ընթանում է Կարեն Արայանի դատավարությունը: 
Փակ դռների հետեւում դատարանը պետք է պարզի, թե ինչպես են համացանցում հայտնվել հայտնի դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնո լուսանկարները եւ որքանով են դրանք համարվում ապօրինի միջամտություն անձնական ու ընտանեկան կյանքին: Քրեական այդ գործի վարույթի մասին` սկսած նախնական քննությունից, իր ՙտպավորություններով՚ խնդրեցինք կիսվել մեղադրյալի մորը` ՄԱՐԻՆԱ ԱՐԱՅԱՆԻՆ: 
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆԱԽԱԲԱՆ 
Իմ զրուցակիցը այն Մարինա Արայանը չէր, ով ամիսներ առաջ տեսախցիկի առջեւ բավականին վստահ շշտակի խոսքով պաշտպանում էր իր որդուն` Կարեն Արայանին այն մեղադրանքներից, որոնք ներկայացրել էր ՙիր տղամարդուն՚ դերասանուհի Անժելա Սարգսյանը եւ որոնց հիման վրա կալանքի տակ էր վերցվել երիտասարդ տղամարդը: Ես զրուցում էի անարդարության պատնեշի առջեւ հայտնված մի կնոջ հետ, ով ուշադիր ունկնդրի կարիք ուներ այնպիսի մթնոլորտում, երբ մարդկային շփումը կաշկանդված չէ սենսացիոն պահը ՙանմահացնող՚ տեսասարքով եւ ասված խոսքը մեղադրանքների թիրախ դարձնող ձայնագրիչով: Մենք զրուցում էինք երկու անձանց մասին փորձելով հասկանալ, թե գործնականում որքանով է արդարացի այն ճշմարտությունը, թե յուրաքանչյուրը ինքն է կերտում իր ճակատագիրը… 
ՙՄԱՄԱ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՉՄՈՏԵՆԱՍ ՀԱՄԱԿԱՐԳՉԻՆ՚ 
-Տիկին Արայան, դեռ վաղ է ենթադրել, թե ինչպիսի եզրակացության կհանգի դատարանը, սակայն սկանդալային դարձած այդ միջադեպով հետաքրքրվողները գրեթե համոզված են, որ խայտառակ այդ լուսանկարները համացանցում տեղադրել էր Կարենը: Դուք ժխտել եք այդ վարկածը: Չէի±ք ցանկանա հիմնավորել Ձեր համոզմունքը: 
- Կարենը չէր կարող հրապարակել այդ լուսանկարները, քանի որ դրանցից ամենաշատ վախեցողն ինքն էր: Եվ այդ վախը պայմանավորված էր նրանով, որ լուսանկարները կարող էի տեսնել ես… 
- Այսինքն, Կարենը գիտե±ր, որ այդ նկարները կային: 
- Ավելին` Կարենը գիտեր, որ Անժելայի բոլոր սիրեկանների մոտ եղել են նմանատիպ լուսանկարներ, Անժելան Կարենից դա չի էլ թաքցրել: Սակայն Դուք թույլ չտվեցիք ավարտել առաջին հարցի պատասխանը… 
- Մեղավոր եմ, սակայն եւս մեկ միջամտություն թույլ տվեք. Ձեր խոսքերից ես եզրակացնում եմ, որ Անժելան նկարահանել էր սիրային իր ՙսխրագործությունները՚ ոչ միայն Կարենի մասնակցությամբ: 
- Այդպիսի լուսանկարներ եղել են դեռ 2006 թվականից, երբ Կարենը անազատության մեջ էր…: Այնուամենայնիվ, վերադառնամ առաջին հարցին: Երբ լուսանկարները հայտնվել էին համացանցում, Կարենը խնդրում էր ինձ չմոտենալ համակարգչին եւ չնայել դրանք… 
- Դուք դիտե±լ եք դրանք: 
- Ոչ: Սակայն դա չի նշանակում, թե ես տեղյակ չեմ դրանց ՙբովանդակությանը՚. քիչ չէին ՙբարի՚ մարդիկ, որոնք ցանկանում էին մանրամասն ՙլուսավորել՚ ինձ… 
- Ձեզ, իհարկե, չեմ հարցնի, թե ովքեր էին այդ մարդիկ, բայց հետաքրքիր են նրանց նպատակները: 
- Անժելան շանտաժի էր ենթարկում Կարենին, փորձում էր ահաբեկել իր թիկունքին կանգնած ՙԿյանքի խոսք՚ աղանդով, որն ի զորու է այս քաղաքում լուծել ցանկացած հարց, սպառնում, որ այդ լուսանկարները ցույց կտա ինձ ու Կարենի հարսնացուին, եթե Կարենը հեռանա իրենից… Այնպես որ, ՙբարի՚ այդ մարդկանց փնտրեք Անժելայի շրջապատում: 
- Իսկ Կարենը արդեն հեռացե±լ էր Անժելայից: 
- Կարենը վաղուց էր ուզում անել դա, բայց վախենում էր Անժելայի սպառնալիքներից… 
- Դա վաղուց արդեն հայտնի փաստ է, եւ այդ մասին Դուք հրապարակավ հայտարարել եք: Այնուամենայնիվ, ինչի±ց էր ավելի շատ վախենում Կարենը: 
- Կարենը չէր ցանկանում, որպեսզի ես իմանամ այդ լուսանկարների մասին… 
- Եվ այդ համոզմունքը հիմնավորվա±ծ է… 
- Հասկանում եմ Ձեր կասկածները: Լավ, ասեմ նաեւ հետեւյալը. լուսանկարները ինտերնետում հայտնվելուց դեռ շատ առաջ, ես փորձել եմ հասկանալ Կարենին, թե ինչու նա չի հեռանում Անժելայից: Այդ հարցի մասին մեր միջեւ վեճեր էին եղել անգամ Անժելայի ներկայությամբ: Այդ կինը մի անգամ եկել էր մեր տուն եւ Կարենը խնդրել էր ինձ ընդունել նրան: Ես կտրականապես հրաժարվեցի, ասելով, որ չեմ կարող շփվել ամուսին ունեցող այն կնոջ հետ, որը ներկայանում է որպես իմ որդու սիրուհի: Հավանաբար, դա վերջին կաթիլն էր Կարենի համար, քանի որ մնալով ինձ հետ մենակ, նա լաց եղավ ու ասաց. ՙԵս զզվում եմ Անժելայից, բայց կտրուկ նրանից հեռանալ չեմ կարող՚: Իսկ լուսանկարները համացանցում հայտնվելուց հետո Կարենը ասաց, որ հենց այդ լուսանկարների պատճառով ինքը չէր համարձակվում կտրուկ հեռանալ Անժելայից: 
ՙԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՎԿԱՅԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ՚ 
-Ինչո±ւ եք ասում ՙամուսին ունեցող կին՚. հայտնի է, որ Անժելա Սարգսյանը ամուսնալուծվել էր: 
- Իսկ ինձ հայտնի է, որ Ղազարն ու Անժելան հիմա էլ ամուսնական կապերի մեջ են: Այլ հարց է, որ նման կապը հեռու է ավանդական համարվելուց: 
- Պարզաբանեք, խնդրեմ, եթե համարում եք, որ Ձեր կարծիքն Անժելա-Ղազար հարաբերությունների մասին առնչվում են Կարենի դատաքննության հետ: 
- Այո, ես համոզված եմ, որ առնչվում են անմիջականորեն: Կարենին մեղադրում են, իբր ինքն է տարածել լուսանկարները եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները: Օրենքի լեզվով ասած` Կարենը, հավանաբար, այն միակ անձն է, ով ոչ մի պայմաններում չէր ցանկանա, որպեսզի այդ նկարները հայտնվեին ինտերնետում: Ըստ Անժելայի, Կարենը այդ լուսանկարները պատճենահանել էր իր համակարգչից: Իսկ ինչո±ւ դա չէր կարող անել Ղազարը… 
- Եվ վարկաբեկե±ր ինքն իրեն… 
- Ես ոչինչ չեմ պնդում եւ ոչ մեկին այս պահին չեմ մեղադրում. ես պաշտպանում եմ զավակիս: Ես չեմ պաշտպանել Կարենին, երբ նրան մեղադրում էին ավազակային հարձակում կատարելու համար եւ համարել եմ, որ նա այդ հանցանքը իսկապես գործել էր: Բայց ես գիտեմ, որ Կարենը չի կատարել այն, ինչում մեղադրվում է հիմա: Եթե մեղադրանքի հիմքում դրված է այն հանգամանքը, թե Կարենը հնարավորություն ուներ ձեռք գցել այդ լուսանկարները, ինչո±ւ է բացառվում, որ նույն այդ հնարավորությունն ունեին կամ կարող էին ունենալ տասնյակ այլ անձինք: Էլ չասած, որ այդպիսի լուսանկարներ, տարիներ շարունակ, եղել էին Ղազար-ամուսնու բազմաթիվ ՙմրցակիցների՚ մոտ… 
- Շատ-շատերը դրական են գնահատում այն, որ բարդ իրավիճակում Ղազարը կրկին հայտնվել էր Անժելայի կողքին: 
- Իսկ ե±րբ էր նա հեռացած Անժելայից: Երբ իր կնոջը տանում էր Կարենի մո±տ: Թե± երբ խնդրում էր Կարենի ծնողներից, որպեսզի նրանք համոզեն իրենց որդուն երեխա ընծայի իր սիրեցյալ կնոջը: Շարունակե±մ… 
- Ոչ: Եթե Դուք մասնակից դառնաք դատաքննությանը` ասելո±ւ եք այդ ամենը: 
- Քննիչն ինձ հարցաքննել է, բայց մեղադրական եզրակացության ցուցակում ես` որպես վկա, ներգրավված չեմ: Ես չկարողացա չափել քննիչի վախը. ամբողջ քննության ընթացքում նա հավաքագրում էր բացառապես Անժելայի թիմը: Սակայն ես հուսով եմ, որ լինելու եմ վկա այս գործում եւ ասելու եմ այն ամենը, ինչը պետք է իմանա դատարանը, որպեսզի կայացվի արդար դատավճիռ: 
- Եվ Դուք կկարողանա±ք դատարանում ապացուցել Ձեր ասածները: 
- Հուսով եմ… 
Ո±Վ Է ՏԱՐԱԾԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ 
-Տիկին Արայան, Դուք գիտեք, որ Կարենը լուսանկարներ համացանցում չի տեղադրել: Տրամաբանական է, որ Դուք մտածել եք այն մասին, թե ո±վ կարող էր դա անել: 
- Մտածել եմ շատ ու երկար, որեւէ վարկածի վրա կանգ առնել չեմ կարող: Սակայն մի փաստի մասին պետք է պատմեմ: 
Կարենը դեռ կալանքի տակ չէր, երբ Անժելան առաջարկեց իրեն գնալ նկարահանումների տաղավար եւ բոլորի ներկայությամբ հայտարարել, թե Անժելայի բոլոր մեղադրանքները հիմնավորված են, անգամ այն, որ ինքը զենքի սպառնալիքով բռնաբարել է Անժելային: Դրա դիմաց խոստացվել էր փակել գործը: Այդ խոսակցությունը եղել էր Անժելայի ներկայությամբ, սակայն բանակցությունները վարում էր ոչ թե Անժելան, այլ նրա հետ եղած մի տղամարդ: Կարենը համաձայնել էր եւ արել էր պահանջվող ՙխոստովանությունը՚: Արել ու խաբվել էր… 
- Բայց Կարենը բռնաբարության մեջ չի մեղադրվել: 
- Բռնաբարության հարցը չբացված փակվել էր, բայց Անժելային եւ, հավանաբար, այլոց խիստ անհրաժեշտ էր բռնաբարված եւ պղծված Անժելայի տիպար ստեղծելը… 
ՉՏՐՎԱԾ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆ 
Տեր-Եսայի քահանան, իր կողմից տրված հարցազրույցներից մեկում ակնարկել էր, թե` հասկանալով ՙԿյանքի խոսք՚ աղանդի էությունը, Անժելա Սարգսյանը հիասթափվել էր եւ հեռացել այդ կազմակերպությունից… 
ՙԿյանքի խոսք՚ աղանդը հայտարարել էր, թե Անժելա Սարգսյան անդամ իրենք չեն ունեցել… 
Ո±վ է լավատես կամ ո±վ է ստում` մեր հարցազրույցի քննարկման առարկա չդարձավ այս հարցադրումը: Անգամ անդրադառնալով այն հանգամանքին, որ աղանդավոր կազմակերպությունների շատ անդամների մոտ հաճախակի նկատվում են որոշակի շեղումներ, վերջիններիս հետեւանքներին նույնպես գնահատականներ չտրվեցին: 
Սակայն խորհել այն մասին, որ աղանդավորական ցանցից ազատվելու փորձերը հաճախ անհետեւանք չեն մնում` անհրաժեշտ է… 

iravunk.com Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

ԲԱԺԻՆ: » ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: kianki xosk, areyan, anjela sargsyan P.R.+923 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan