ՄԻՊ գրասենյակի պատասխանը ԿԳՆ քննադատությանը
Ինչպե՞ս է արձագանքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Կրթության և գիտության նախարարության` ՄԻՊ-ին ուղղված քննադատությանը tert.am-ի հարցին ի պատասխան Պաշտպանի մամուլի քարտուղար Մարիամ Բարսեղյանն ասաց. «Ես կարող եմ միայն արձանագրել, որ Կրթության և գիտության նախարարության կողմից չներկայացվեց որևէ հիմնավոր փաստարկ այն մասին, որ խնդրո առարկա մրցութային գործընթացում մարդու իրավունքների խախտումներ չեն եղել:
Ներկայացվեցին ընդամենը դեմագոգիկ հայտարարություններ: Հուսանք, որ ԿԳՆ-ին, անլուրջ հայտարարություններ անելու փոխարեն, ի վերջո կհաջողվի մրցույթները կազմակերպել այնպես, ինչպես ներկայացված է նախարար Աշոտյանի պաշտոնական գրության մեջ: Հուսանք նաև, որ նրան կհաջողվի սահմանել արդար մրցութային կարգեր և անցկացնել մրցույթներ` առանց մարդու իրավունքների խախտումների»:
Հիշեցնենք, որ Օմբուդսմենը Կրթության և գիտության նախարարությանը մեղադրել է մարդու իրավունքը խախտելու համար, ինչին ի պատասխան՝ ԿԳՆ-ը Օմբուդսմենին ոչ պրոֆեսիոնալ է անվանել: Դրան ի պատասխան՝ Օմբուդսմենն Աշոտյանին խորհուրդ է տվել սեփական սխալները ընդունել ոչ միայն պաշտոնական գրություններում: Արձագանքելով Օմբուդսմենի պատասխանին՝ ԿԳՆ-ը հերթական հաղորդագրություննէր տարածել:
Նյութը` tert.am -ից 26.08.11
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
|