Էֆթանազիայի նպատակը հիվանդի տառապանքներին վերջ տալն է :Այն կիրառվում է միայն մահվան դատապարտված հիվանդների նկատմամբ, այն էլ ` ծայրահեղ դեպքում: Գոյություն ունի պասիվ և ակտիվ էֆթանազիա: Պասիվի դեպքում դադարեցվում է հիվանդի կյանքը երկարացնելու համար բժշկական միջամտությունը, ինչն արագացնում է մահը: Ակտիվ էֆթանազիայի դեպքում կիրառում են մահն արհեստականորեն արագացնող տարբեր միջոցներ:
Էֆթանազիայի կիրառման մասին օրենքն ընդունված է մի շարք երկրներում`ԱՄՆ, Հոլանդիա, Շվեդիա, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում արգելվում է էֆթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ եւ միջոցներով: Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են էֆթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Այս առիթով «Քայքայիչ պաշտամունքից տուժածների եւ օգնության և վերականգնողական կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ալեքսանդր Ամարյանը նշեց. «Մարդասիրական տեսանկյունից դա ոչ մի պետություն իրեն թույլ չի տա: Էֆթանազիայի ընդունումն առաջին հերթին ժաղավրդի որոշումը պետք է լինի»: Քաղաքացիներից ոչ մեկ չհիմնավորեց այն քայլը, որ ինչ-որ կերպ կնպաստի իր հարազատի մահվանը. «Ես չեմ անջատի սարքը, ինչքանել որ իմ բարեկամներից մեկը ծանր վիճակում լինի. ոչ նրան թույլ կտամ, ոչ բժշկին»,-ասաց Ռուզաննա Աբրահամյանը: Նույն տեսակետին է նաև նյարդաբան Թամարա Ֆարմանյանը. «Եթե նույնիսկ իմանամ, որ հիվանդը վաղը մեռնելուէ, կշարունակեմ իմ գործը անել: Ես դեմ եմ դրան»: Իսկ ուռուցքաբան Գագիկ Շահնազարյանն այլ կարծիքի է.«Էֆթանազիան ընդունելու դեպքում պետք է անչափ հետևողական լինել, որպեսզի որոշ մարդիկ սեփական շահերի համար դա չօգտագործեն: Սակայն մենք իրավունք չունենք կանգնել ու նայել մարդուն, ում կյանքը թելից է կախված, ու խնդրում է իրեն ազատել տառապանքից. անմարդկայինը հենց դա է»:
Չնայած տարակարծությանը, Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը նշեց.«Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում մահվան ձգտող մարդկանց քայլը, քանի որ ինքնասպանությունը կամ իր կամոք կյանքից հրաժարվելն Աստծո համար հաճելի չէ. մարդը ծնվում է Աստծո կամքով ու նրա կամոք էլ պետք է հեռանա կյանքից: Հակառակ դեպքում դա մեծ մեղք է»:
Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է
Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Լուիզա Սուքիասյանին
Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում