ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՀՆ / 2024-04-25 / 12:01:13 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 13 » Իրանը մտադիր է ստեղծել ԱՄՆ-ի անօդաչու սարքի կրկնօրինակը
11:23:06 PM
Իրանը մտադիր է ստեղծել ԱՄՆ-ի անօդաչու սարքի կրկնօրինակը
RQ-170 Sentinel

 Իրանը մտադիր է ուսումնասիրել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության անօդաչու սարքի տեխնոլոգիաները, և դրանց օգնությամբ ստեղծել իր անօդաչու սարքը: Այս մասին «Press TV» հեռուստաընկերությանը հայտնել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Հոսեին Էբրահիմին: 

 Հիշեցնենք, օրեր առաջ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին երկրի արևմտյան հատվածում խփված «RQ-170 Sentinel» տեսակի ամերիկյան անօդաչու սարքի մասին: Իրանական կողմը հայտարարել էր, թե անօդաչուն խփվել է էլեկտրոնային հիբերհարձակման արդյունքում և զինվորականներին է անցել առանց նկատելի վնասվածքների:

 Ամերիկյան վարչակազմի աղբյոյւրներն հաստատել էին անօդաչուի կործանման փաստը, սակայն նշել էին, թե այն Իրանի տարածքում ընկել է վառելիքի սպառման արդյունքում, քանի որ ավելի վաղ դուրս էր մնացել ԿՀՎ-ի վերահսկողությունից: Իրանցի պաշտոնյան, մեկնաբանելով սարքի ընթացիկ ուսումնասիրությունները մասնագետների կողմից, հավելել է, թե իրանական անօդաչուն առավել կատարելոգործված մոդել է լինելու և որ այն իր մանևրային հատկություններով գերազանցելու է «RQ-170»-ին: 

  Նշենք, ամերիկյան փորձագետներն ավելի վաղ մտահոգություն էին հայտնել, թե անօդաչու սարքի գերժամանակակից տեխնոլոգիաները կարող են փոխանցվել Ռուսաստանին և Չինաստանին: 

 Նյութը` news.armeniatv.com –ից 2011-12-13 00:45 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է:
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+865 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԴԵԿՏԵՄԲԵՐ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan