ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-26 / 9:45:58 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2011 » ՀՈՒԼԻՍ » 26 » Իրանի Մահմեդականները ավելի լավ են տիրություն անում Հայկական եկեղեցիներին, քան հայաստանցիները սանահինի վանական համալիրին
10:55:51 PM
Իրանի Մահմեդականները ավելի լավ են տիրություն անում Հայկական եկեղեցիներին, քան հայաստանցիները սանահինի վանական համալիրին
Սամվել Կարապետյանը դա լավ գիտի… 

Ուսումնասիրված 4.500 հուշարձան, արված 6.000 լուսանկար: Իրանում մեկամսյա աշխատանքներից հետո հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Երեւան է վերադարձել հարուստ ավարով: Թեպետ աշխատանքները դեռեւս չեն ավարտվել, Իրանում հայկական հուշարձանների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար հուշարձանագետը նախատեսում է եւս երկու անգամ այցելել Իրան, սակայն այսօր արդեն կարելի է որոշակի գնահատականներ տալ հարեւան մահմեդական երկրի` քրիստոնյա եկեղեցիների հանդեպ պետական վերաբերմունքի մասին: 

 Իրանում հայկական հուշարձանները լուրջ ուսումնասիրվել են միայն 60-ականներին: Այդ ժամանակ ճարտարապետ Արմեն Հախնազարյանը կարողացել է ուսումնասիրել միայն ամենահայտնի եկեղեցիները` Թադեոս, Ծործի: Հետագայում ճարտարապետների ու հուշարձանագետների ուշադրությունը սեւեռվեց Արեւմտյան Հայաստանի կոթողներին, իսկ անկախությունից հետոՙ Վրաստանում եւ Ադրբեջանում հայկական հուշարձաններին ու եկեղեցիներին: 

 Տասնամյակների ընդմիջումից հետո հայ հուշարձանագետների ուշադրության կենտրոնում կրկին Իրանի հայկական եկեղեցիներն ու հուշարձաններն են: Աշխատանքներն իրականցվել են Թեհրանի Արտակ Մանուկյանի անվան թանգարանի հետ համագործակցությամբ: 
Առաջին այցելությունն անցյալ տարի էր: Մեկ ամսում ուսումնասիրել են 17-րդ դարում ձեւավորված հայկական գաղթավայրերը: Այդ տարի խումբն ուսումնասիրել է Իրանի հայկական գավառները: 
Հեր կամ Խոյ, Զարեվանդ կամ Սալմաստ, Արտազ կամ Մակու, Ուրմիա, Պարսպարունիք կամ Ղարադավ: Թեպետ այդ տարածքները հիմնականում հայաթափ են, սակայն հուշարձաններ, հայկական բնակավայրեր, արձանագրություններ, կանգուն եկեղեցիներ, բերդեր հայտնաբերվել են յուրաքանչյուր գավառում: 
Սալմաստում հուշարաձանագետների խումբ ընդամենը 12 հայ է գտել: Գավառը մինչեւ 1950-ականները բնակեցված է եղել հայերով: Դա է վկայում գյուղի գերեզմանատունը: 
«Մահլամ գյուղի գերեզմանոցում հայտնաբերված հայ ֆիդայիների պանթեոնը շատ ազդեցիկ էր: Շատ վայրերում եկեղեցիները կողպված չէին, բայց պարսպապատված էին: Որոշ վայրերում ականատես եղանք գանձախուզության հետեւանքով ավերումների, սակայն նման դեպքերի հանդիպում ենք նաեւ Հայաստանում»: 

 Սամվել Կարապետյանը «Հենարանում» հավելում է, որ իրենց առավել հետաքրքրում էր Ղարադավի տարածքը: Ազգագրական տեսանկյունից ուսումնասիրվել է, ճարտարապետական առումով` ոչ: Տեղանքը հիմնականում բնակեցված էր քրդերով եւ ադրբեջանցիներով: «Հայկական հուշարձանների մասին լսելիս նրանք ձգվում էին: Նկատվում էր լարվածություն: Սահմանապահ զորքերի հրամանատարությունը հանձնարարեց երկու գնդապետիՙ մեզ ամեն տեղ ուղեկցել»: 
Թեպետ վերոնշյալ տարածքներում 5-րդ դարից հետո հայկական պետականություն չի եղել, սակայն Սալմաստի մոտ` ժայռի վրա կա բարձրաքանդակ, ուր հայերի դեմ տարած հաղթանակի պատմությունն է ներկայացված: 

 «Ուրմիա լճի ափին Ղարաբաղ անունով գյուղ կա, որտեղ ապրում են միայն ադրբեջանցիներ: Գյուղի միակ եկեղեցին վերականգնված է: Եկեղեցու ադրբեջանցի պահակն էլ անընդհատ կրկնում է. «Իսկ դուք գիտե՞ք, որ սա ձեր երկիրն է, սա հայկական հող է եղել»: 

 Ղարաբաղի մի շարք գյուղերում պահպանվել են բերդեր, ապարանքներ: Բարեկարգված հուշարձանները գրագետ են, առանց նորամուծությունների: «Դրանք ավելի գրագետ են վերանորոգված, քան Հայաստանում»: 
Հուշարձանագետը պատմում է, որ այցելել են 1907թ. հայկական կալվածք, որը մեծահարուստ պարսիկ է գնել: Վերջինս դժգոհել է, որ հսկայական գումար է ծախսել կալվածքի պատուհաններն ու դռները վերանորոգելուն, սակայն Իրանի հուշարձանների պահպանության գործակալությունից ստիպել են «եվրո» պատուհանները հանել եւ կառույցի պատմական տեսքը չխեղաթյուրել: 

 Իրանում կան բազմաթիվ հայկական շենքեր, կամուրջներ, եկեղեցիներ, որոնք լավ չեն վերանորոգվել, սակայն դա միտումնավոր չէ: Չի եղել համագործակցություն հայկական ճարտարապետների հետ: Այդ հարցն էլ արդեն լուծված է: Հայկական ճարտարապետների մի խումբ արդեն Իրանում է` մասնակցելու Ստեփանոս Նախավկայի եկեղեցու վերականգնողական աշխատանքներին: Հուշարձանագետի համոզմամբ` ուսումնասիրվել է 4500 հուշարձան, սակայն դրանց թիվը կարող է քառակի անգամ շատ լինել: 

Նյութը ըստ azg.am -ի ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Տեղադրվել է` 2011-07-26 


 Առանց հեղինակի թույլտվության մասնակի, կամ ամբողջական կրկնօրինակումը արգելվում է: 
 Կայքի հեղինակային իրավունքները պատկանում են Հայկ Կիսեբլյանին: 
 Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել կայքի խմբագրության տեսակետի հետ: 
 Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԲԱԺԻՆ: » ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Ա Կարապետյան, Իրան, Եկեղեցի P.R.+834 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒԼԻՍ 2011  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan