ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 1:47:11 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՕԳՕՍՏՈՍ » 22 » Ինչպես չդառնալ աղանդ. Արամ Աբրահամյան
0:02:20 AM
Ինչպես չդառնալ աղանդ. Արամ Աբրահամյան

Երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը տվեց երկու շատ տրամաբանական պատասխան. եթե Սմբատ Այվազյանը ցանկանում է զբացվել զուտ հասարակական գործունեությամբ, դրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, եթե իր`Արամ Սարգսյանի երբայրը` Արմենը, համակրում է Սերժ Սարգսյանին, ապա դա էլ է նորմալ. պարտադիր չէ, որ ամբողջ հայությունը բոլոր հարցերի շուրջ միեւնույն տեսակետն ունենա: Որեւէ այլ կուսակցության պաշտոնական արձագանքը կլիներ` մենք ինքնամաքրվում ենք, ազատվում ենք պատահական մարդկանցից, որոնք չեն կարողացել դիմանալ գայթակղություններին եւ այլն: Նրանք, ովքեր անցել են ԽՄԿԿ պատմությունը, շատ լավ գիտեն, որ հենց այդպես են մոտավորապես 20-րդ դարի սկզբից ռադիկալ սոցիալ-դեմոկրատները, իսկ այնուհետեւ` բոլշեւիկները համագումարից համագումար «ինքնամաքրվել» եւ «հուժկու հակահարվածներ» տվել այս կամ այն «շեղմանը»: Ինչո՞ւ էր դա տեղի ունենում: Որովհետեւ բոլշեւիկների ուսմունքն, ըստ իրենց, ամենազոր էր, քանի որ ճիշտ էր: Իրականում, սակայն, այդպիսի ուսմունքներ գոյություն չունեն, չեն կարող լինել; 

Նրանք, ովքեր ներգրավված են հայաստանյան այսօրվա քաղաքական կյանքում, մեծ մասամբ 45-ն անց մարդիկ են եւ եթե նույնիսկ իրենց ժողովրդավար եւ ազատական են համարում, ջանասիրության այս կամ այն աստիճանով ուսումնասիրել են ՍՄԿԿ պատմությունը ու կամա թե ակամա, իրենց ուղեղներում պահպանում են «միակ ճիշտ ուսմունքի» եւ պարբերական «ինքնամաքրումների» կարծրարտիպերը` դրանք փոխանցելով հաջորդ սերունդներին: Բայց ինձ թվում է, որ քաղաքական, կուսակցական մեզ հայտնի մոդելները, որոնք ձեւավարվել են 20-րդ դարում, այսօր հնացել են: Եվ, ի դեպ, դրա մասին խոսում են նաեւ իրենք` կուսակցականները: Վերջերս, օրինակ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն առաջարկել է փոխել Կոնգրեսի կառավարման ձեւը` իրավամբ անվանելով ՀԱԿ-ը «կուսակցություն»: 

Պարզ է, որ կուսակցությունների զարգացման ընդհանուր ուղղությունը պետք է լինի դոգմաներից հրաժարվելը եւ ձեւակերպումների հետեւից չընկնելը: Օրինակ, հազարավոր քաղաքացիներ (այդ թվում նաեւ` ես) գտնում են, որ Տիգրան Առաքելյանը չպիտի դատապարտվի 6 տարվա ազատազրկման, որ այդ պատիժը անտրամաբանական է, անհեթեթ: Պետք չէ պահանջել, որ բոլոր այդ քաղաքացիները պարտադիր լինեն ՀԱԿ-ի կամ ընդհանրապես ընդդիմության համակիրներ: Պետք չէ պարտադրել, որ այդ քաղաքացիներն իրենց դժգոհությունն անպայման արտահայտեն այն ձեւակեպումներով եւ կարգախոսներով, որոնք ընդունված են ՀԱԿ-ական շրջանակներում: Վերջապես, պետք չէ պնդել, որ բողոքն անպայման արտահայտվի այն ձեւերով, որոնք հոգեհարազատ են Տիգրանին եւ նրա ընկերներին` ձայնալարերի խիստ ծանրաբեռնվածությամբ: 
Հասկանում եմ, որ այդ մոտեցումը հետեւողականորեն կիառելու դեպքում կուսակցությունների սահմանները անհստակ եւ երերուն կդառնան: Բայց հակառակ դեպքում իսկապես մեծ է աղանդ դառնալու վտանգը: 



Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
aravot.am

ԲԱԺԻՆ: » ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+788 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՕԳՕՍՏՈՍ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan