ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 2:34:01 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ՄԱՐՏ » 17 » Ինչու է «Կյանքի խոսքը» դատի տվել «Իրավունք Մեդիային»
8:40:40 PM
Ինչու է «Կյանքի խոսքը» դատի տվել «Իրավունք Մեդիային»
Աղանդավորական կազմակերպությունն իր հայցով 

Ինչպես հայտնի է, Հայաստանում գործող «Կյանքի խոսք» աղանդը, որին տողերիս հեղինակը, կրոնական համոզմունքներից ելնելով, չի կարող եկեղեցի կամ կրոնական կազմակերպություն համարել-ներկայացնել, դատական հայց է ներկայացրել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի դեմ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին նշանակված նախնական դատական նիստը հայցվոր կողմի չներկայանալու պատճառով ու պատասխանողի փաստաբանի միջնորդությամբ հետաձգվել է, նշանակվել մարտի 23- ին` ժամը 15:30-ին: 
Վերոնշյալ հայցի կապակցությամբ է մեր հարցազրույցը «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, «Իրավունք», «Իրավունք-Հետաքննություն», ինչպես նաև «ԸՐչցՎպվՑօ վպՊպսՌ ԸՐՎպվՌՌ» թերթերը հրատարակող ընկերության շահերի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի հետ: 
- Ի՞նչ է պահանջում «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունն իր հայցով: 
- Ներկայացված է հայցվորի պատիվը, արժանապատվությունը, բարի համբավն արատավորող, կրոնական ատելություն հրահրող տեղեկությունները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջ: 
- Դրամական պահանջ չկա՞: 
- Այս պահին չկա, սակայն հայցվորը կաշկանդված չէ առաջիկայում այդպիսի պահանջ ներկայացնելու: Այժմ դրամական պահանջը վերաբերում է դատական ծախսերի հատուցմանը: 
- Իսկ հայցվորն ի՞նչն է հիմք համարել` դատարան դիմելու և ներկայացնելու, թե արատավորվել է իր պատիվը, արժանապատվությունը և այլն: 
- Ըստ հայցվորի` պատիվը, արժանապատվությունը, բարի համբավն արատավորվել է լրատվական միջոցների կողմից հրապարակված մի քանի նյութերով: Սակայն, իմ կարծիքով, այդ հիմքով պատվի, արժանապատվության հետ կապված հայց ներկայացնելն իրավազուրկ է այնքանով, որքանով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արտահայտվելու ազատությունը, ըստ 10-րդ հոդվածի 1-ին մասի, ժողովրդավարական հասարակության հենասյուներից մեկն է, նրա առաջընթացի և նրա յուրաքանչյուր անդամի ինքնաիրացման հիմնական պայմանը: 
Վերոնշյալ սկզբունքներն առանձնահատուկ կարևորություն են ստանում մամուլի առումով: Մամուլը ժողովրդավարական հասարակությունում կատարում է էական գործառույթներ: Թեև այն չպետք է անցնի որոշակի շրջանակներից, հատկապես այլ անձանց հեղինակության և իրավունքների առնչությամբ, այնուհանդերձ, մամուլը կրում է հանրային հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ և գաղափարներ` իր պարտականությունների և պատասխանատվությունների պահպանմամբ տարածելու պարտավորություն: 
Բացի դրանից` հանրությունն ունի նման տեղեկություններ և գաղափարներ ստանալու իրավունք: Այսինքն` եթե տվյալ կազմակերպությունը որոշակի գործառույթներ է իրականացնում, ապա մամուլը դա լուսաբանում է: Դրանց թվում կարող են լինել և՛ հասարակական կազմակերպություններ, և՛ կրոնական կազմակերպություններ, և՛ քաղաքական կազմակերպություններ: Հասարակությանը հետաքրքրություն ներկայացնող դեպքերի, զարգացումների, գործառույթների լուսաբանումը դրված է մամուլի վրա: 
Ինչ վերաբերում է կարծիք հայտնելու լրագրողի ազատությանը, ապա գնահատող դատողության ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման: Գնահատող դատողության վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը հնարավոր չէ իրականացնել, և նման պահանջն ինքնին կարող է խախտել կարծիք հայտնելու ազատությունը, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի հիմնարար մասն է: Սույնի հետ կապված կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային վճիռներ: 
- Այդ լուսաբանման մեջ ի՞նչն է, որ, ըստ հայցվորի, արատավորել է իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը: 
- Իմ կարծիքով` նման բան ուղղակի չկա: Հայցապահանջի լրացման մեջ հայցվորը ներկայացրել է, որ «աղանդ» բառն իրենց համար վիրավորական է: Եթե «աղանդ» բառն ինչ-որ մեկի համար վիրավորական է, դա դեռ չի նշանակում, թե այն իրականում վիրավորական է: Այսինքն` «աղանդավորական կազմակերպություն» ասելով, կարծում եմ, իմ վստահորդ կազմակերպությունը նպատակ չի դրել վիրավորել տվյալ կազմակերպությանը: Մեր կարծիքով, իմ վստահորդի կարծիքով` այդ կազմակերպությունն աղանդ է, աղանդավորական գործունեություն է իրականացնում: Անգամ եթե այն աղանդավորական կազմակերպություն չէ, ես չեմ կարծում, որ դրանով վիրավորվում են նրա պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: 
Ավելին. «աղանդ» բառի բացատրությունը տրված է «Արդի հայերենի բացատրական բառարանում»: Այն է` 1. տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք, 2. տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն: Կա նաև հետևյալ բացատրությունը` որևէ ուսմունքից շեղվող ուղղություն: Իսկ «աղանդավոր»-ի համար, նախևառաջ, հետևյալ բացատրությունն է` աղանդի հետևորդ, և երկրորդ` խմբակային նեղ շահերով ու դոգմատիկ համոզմունքներով առաջնորդվող գործիչ: Ինձ և, կարծում եմ, հայ քրիստոնյաների մեծամասնության համար «տվյալ եկեղեցի» ասվածը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է` իր դարավոր և անուրանալի վաստակով: Ավելորդ չեմ համարում մեջբերել ՀՀ Սահմանադրության հոդված 8.1-ի առաջին պարբերությունը. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: 
- Հայցվորն էլ ի՞նչ պատճառաբանությամբ է դատի տվել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին: 
- «Իրավունք» թերթում տպագրված էր այդ կազմակերպության առաջնորդի և դերասանուհի Անժելա Սարգսյանի` կոլաժային բնույթ ունեցող նկարը: Նրանցից որևէ մեկը մերկ վիճակում, ավելի ճիշտ` պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող դիրքում չէ: Ավելին. ամբողջ աշխարհում կոլաժային ինստիտուտը գործում է, լրագրության ասպարեզում դա նոր բան չէ: Ես արևմտյան ժողովրդավարական երկրների մամուլում այնպիսի սուր կոլաժներ եմ տեսել, որ եթե դրանց նկատմամբ ըմբռնում չլիներ, հիմա ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դատարանները հայցերի ահռելի քանակի տակ թաղված կլինեին: 
Տվյալ կոլաժի իմաստը կամ ակնարկն այն է եղել, որ Անժելա Սարգսյանն ու «Կյանքի խոսքն» իրար հետ ինչ-որ կապ ունեն: Այդ կապի մասին էլ խոսել է վստահորդ կազմակերպությունը, ավելին` առկա են որոշակի ապացույցներ, որոնցով ուղղակի ապացուցվում է այդ կապը: Տեսանյութերով ֆիքսված է Անժելա Սարգսյանի մասնակցությունը տվյալ կազմակերպության որոշակի միջոցառումներին: Դա գաղտնիք չէ, և այս պահին էլ համացանցում այդ տեսանյութերը կան: Իրենք ժխտում են, որ հիշյալ անձնավորությունն իրենց կազմակերպության անդամ է, բայց իմ վստահորդ կազմակերպությունը երբևիցե չի էլ նշել, որ նա այդ կազմակերպության անդամ է: Այլ հարցեր էլ կան, բայց հիմնականում սրանք են վերոնշյալ կազմակերպության բարձրացրած խնդիրները: Հայցադիմումում իրավական նորմերի պահանջներին կատարված հղումները չեն կարող հայցապահանջները բավարարելու հիմք լինել, քանի որ տպագրված նյութերով որևէ իրավական նորմի պահանջ չի խախտվել: 

«Հայացք» թերթ 
Slaq.am - Լրատվական աղբյուր 17.03.1211:02

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+563 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՄԱՐՏ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan