ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-04-19 / 7:07:34 AM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2010 » ՀՈՒՆՎԱՐ » 5 » Ինչո՞ւ էին (են) որոշ կուսակցություններ պահանջում արտգործնախարարի հրաժարականը, սակայն չԷին պահանջում նախագահի հրաժարականը:
2:18:04 PM
Ինչո՞ւ էին (են) որոշ կուսակցություններ պահանջում արտգործնախարարի հրաժարականը, սակայն չԷին պահանջում նախագահի հրաժարականը:
Փորձենք պատասխանել հնչող հարցին, քանի որ սկզբունքորեն լավ չէ, երբ հասարակության հարցերը մնում են անպատասխան

Ըստ գործող Սահմանադրության (հոդված 5, կետ 7)՝ Հայաստանի Հանրապետության նախագահն <<իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը>>:

Որպես ընդհանուր ղեկավար, նրան է վերապահված արտաքին քաղաքականության ուղենշումը, բայց ոչ՝ իրագործումը: Որպես գործադիր իշխանության մաս, երկրի արտաքին հարաբերությունների գերատեսչությանն է վերապահված արտաքին քաղաքականության կենսագործումը: Ընդ որում, արտգործնախարարությունը պարտավոր է հավատարմորեն առաջնորդվել «ընդհանուր ղեկավարման» ուղենիշներով և համապատասխան քայլերը կատարել միմիայն տրված հանձնարարականների շրջանակում:


Արտգործնախարարության պաշտոնյան իրավունք չունի նախագահի հանձնարարականից շեղվել և բանակցել նաև այլ հարցերի շուրջ, առավել ևս երկրի անունից ստանձնել լրացուցիչ պարտավորություններ:


Ի՞նչ ունենք ներկայումս մենք: Երկրի նախագահը բազմիցս հրապարակայնորեն, որպես արտաքին քաղաքական գերակա ուղենիշ, առանձնանշել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը: Արտգործնախարարը նույնպես հրապարակայնորեն քանիցս կրկնել է նախագահի հանձնարարությունը, շեշտելով հանձարարականի «առանց նախապայմանների» հիմնական բնութագրիչը: Ավելին, և նախագահը, և արտգործնախարարը քանիցս հստակեցրել են, որ ներկա փուլում կարգավորումը, ըստ էության, պիտի ունենա 2 դրսևորում.

ա) Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում;

բ) Հայաստան-Թուրքիա, սահմանի բացում:

Առաջին կետի շուրջ հարցեր չկան: Բնական է, մենք Թուրքիայից ստանալիք ունենք, հետևաբար, պիտի դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, որ բանակցենք մեր ստանալիքը կամ համարժեք հատուցումը: Երկրորդ կետի շուրջ որոշ հարցեր կան, սակայն, խորքի մեջ, էական առարկություններ չկան.


ԱՌԱՆՑ ՀԵՂԻՆԱԿԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱՐՏԱՏՊՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
ՆՅՈՒԹԻ և ԿԱՅՔԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԵՆ ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿԻՆ


ԲԱԺԻՆ: » ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ | WEBmaster: HAYKKISEBLYAN | ԹԵԳԵՐ: Հայ-թուրքական արձանագրություններ, ՄԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆՆԵՐ, ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐ, ՄԱԿ P.R.+1037 ՎԱՐԿԱՆԻՇ 2.0/2
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ՀՈՒՆՎԱՐ 2010  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan