ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ԳՐԱՆՑՎԵԼ ՄՈՒՏՔ /ՈՒՐ / 2024-11-22 / 2:15:23 PM /



ПОИСК НА САЙТЕ / SEARCH







 
» ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [104]
» ԱՆՑՈՒԴԱՐՁ [63]
» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ [52]
» ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ [27]
» ԳԵՆԴԵՐ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ [27]
» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [48]
» ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ [81]
» ԿՐԹՈՒԹՅՈՒՆ / ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ / IT [41]
» ԱՐՎԵՍՏ / ԱՐՀԵՍՏ / ՄՇԱԿՈՒՅԹ [9]
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ » 2012 » ԱՊՐԻԼ » 14 » Ինչո՞ւ է «Կյանքի խոսքը» աղանդ
2:39:21 PM
Ինչո՞ւ է «Կյանքի խոսքը» աղանդ
«Եթե նույնն եք, ապա ինչո՞ւ միասին չեք» 

«Կյանքի խոսք» աղանդը համարվում է տոտալիտար, այսինքն` քայքայիչ գործունեություն ծավալող մի կազմակերպություն, որը վտանգում է մարդու և հասարակության հոգևոր առողջությունը: 
Այսօր շատերն են հարցնում, թե ինչո՞ւ է աղանդ համարվում, չէ՞ որ նույն բանն է քարոզում, ինչ Հայ եկեղեցին: Քարոզում է սեր, առաքինություն, բարություն և այլն: Այս հարցին ի պատասխան առաջանում է մեկ այլ` պարզ տրամաբանական հարց. «Իսկ չարը, որ գալիս է, ասո՞ւմ է ես չարն եմ, սատանան, հետևեք ինձ», թե՞ ներկայանում է, որպես սուրբ, բարի, առաքինի: Բնական է, որ պիտի ասեն մենք նույն բանն ենք քարոզում, ոչ մի բանով չենք տարբերվում հայ եկեղեցուց: Ուրեմն հարց տանք. «Եթե նույնն եք, ապա ինչո՞ւ միասին չեք, ինչո՞ւ եք առանձին գործում, ինչո՞ւ եք վերամկրտում հայ եկեղեցում մկրտվածին»: 
Հաճախ ենք լսում այսպիսի արդարացում. «Մենք ընդունում ենք Սուրբ Երրորդությունը և եթե ընդունում ենք այն, ապա աղանդ չենք»: Մարդիկ զարմանում են. «Մի՞թե Սբ. Երրորդությունը ընդունողին կասեն աղանդավոր, սա անտեղյակություն է, կամ էլ չգիտեն եկեղեցու պատմությունը»: Ի դեպ, սկսենք պատմությունից ու հասկանանք, թե ո՞վ չգիտի կամ չի ուզում իմանալ պատմությունը: 
Ավետարանը վկայում է, որ Քրիստոս իշխանություն տվեց իր աշակերտներին մեղքերին թողություն տալու, դևեր հանելու, բժշկելու և մկրտելու: (Ղուկաս 9:1, Մատթ. 16:19): Շատ կարևոր փաստ է, իշխանություն տրվեց բացառապես ձեռնադրությամբ և միայն առաքյալներին: Ավետարանում չկա ոչ մի դեպք, երբ մարդը դառնում է քարոզիչ կամ հովիվ` առանց ձեռնադրության: Քրիստոս իր աշակերտներին ձեռնադրեց, (Ղուկաս 24:50-51) աշակերտներն էլ իրենց հերթին ձեռնադրեցին սարկավագների, երեցների ու հովիվների (Գործք 6:5-6, Գործք 28:8-9): Այդ նույն իշխանությունը առաքյալները Սուրբ Հոգու շնորհով փոխանցեցին իրենց հաջորդներին, այդ իշխանությունը ստանում է նաև այսօր ձեռնադրվող հոգևորականը: Այսպես կազմավորվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը: 
Ոմանք հիշում են Պողոս առաքյալին և մատնացույց անում, թե ինչպես Պողոսը տեսիլք տեսավ ու տեսիլքով դարձավ առաքյալ, սակայն Գործ Առաքելոցի տվյալ հատվածը ուշադիր և մինչև վերջ կարդալու դեպքում, տեսնում ենք, որ Պողոսը ձեռնադրվեց Անանիա առաքյալի կողմից (Գործք 9:1-19): Բոլոր աղանդների հիմնադիրները «տեսիլքով» են ստանում իրենց «կոչումն» ու «իշխանությունը» ի տարբերություն ավետարանական վերոհիշյալ սկզբունքի, հանդես գալով պարզապես ինքնակոչ քարոզիչներ, ովքեր ոչ մի իշխանություն էլ չեն ստացել, ինչը պահանջում է ուղղափառ դավանանքը: Սա արդեն լուրջ պատճառ է նրանց աղանդ համարելու: 
Գալով Սբ. Երրորդության բանաձևին: Ասում են` մենք ընդունում ենք Սբ. Երրորդությունը: Սատանան էլ է ընդունում Ս. Երրորդությունը, նա գիտի, որ այն կա, հետո՞ ինչ: Ասել, թե ես ընդունում եմ Սբ. Երրորդությունը, նշանակում է ոչինչ չասել, քանի որ այսքանը բավական չէ: Սբ. Երրոդությունը ոչ թե պետք է ընդունել, այլ դավանել, ճանաչել ըստ Ս. Գրքի հայտնությունների, այլ ոչ թե սեփական «հայտնությունը» հորինել, ինչպես անում են «Կյանքի խոսք» աղանդում: Խոսքս լեզվախոսության մասին է, ինչն ամբողջությամբ հակառակ է Ավետարանական ուսուցումներին և ուղղափառ դավանանքին: Ավետարանն ասում է, որ Աստված Ինքն է տալիս շնորհներ, այնպիսի շնորհներ, ինչպիսիք Ինքն է կամենում (Ա. Կորնթ. 12:4-11), սակայն «Կյանքի խոսքի» հետևորդները անպայման Աստծո առաջ պայման են դնում, թե ինձ լեզուներով խոսելու շնորհը տուր, քանի որ ըստ իրենց, եթե դու լեզուներ չես խոսում, ապա Սբ. Հոգի չունես: Սա էլ լուրջ հիմք է ասելու, որ Ս. Երրորդությունը ընդունում են այնպես, ինչպես իրենց է հարմար, այլ կերպ` ինչպես սատանան է ընդունում: Ի դեպ, «Կյանքի խոսք» աղանդը հայտարարում է, որ գործում է բաց ու թափանցիկ, սակայն իրենց եթերներին հետևելով երբեք չես տեսնի, թե ինչպես են էքստազի մեջ ընկած լեզվախոսությամբ բարբաջում, սա թաքցնում են հասարակությունից: Գուցե լա՞վ են հասկացել Պողոս առաքյալի խոսքը. «…պատկերացրեք, որ ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, և բոլորն էլ սկսեն խոսել լեզուներով. եթե պատահի, որ անհավատներ կամ անտեղյակ հավատացյալ ներս մտնեն, չե՞ն ասի` գժվել եք…» (Ա Կորնթ. 14: 1-25): 

«Կայնքի խոսք» աղանդը մերժում է Մյուռոնը, ինչն Աստվածաշչային հիմք ունի (Ծննդ. 28:18, Սղմ. 22:5, Ամովս 6:6): 
Այս կազմակերպությունը մերժում է նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ: Վերնատունը եղավ առաջին եկեղեցի-մատուռը, ուր հավաքվում էին առաքյալները: 
Այս կազմակերպությունում մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները: 
Մերժում են սրբերի բարեխոսությունը: Մերժում են սրբազան ավանույթը, ինչի մասին վկայում է Պողոս առաքյալը (Բ Տիմոթ. 1:13-14), ասելով, որ ավանդույթը սուրբ պահեք: 
Կարելի է այս շարքը շարունակել, սակայն այսքանը բավական է ցույց տալու համար, որ իրականում «Կյանքի խոսքը» տարբեր է Հայ եկեղեցուց և այդ տարբերության արդյունքում համարվում է աղանդ, այսինքն շեղված ճշմարիտ ուղղուց: 
Քրիստոսի եկեղեցու ճշմարտությունը առաքելական դավանանքի մեջ է: Եկեղեցին հաստատեց Քրիստոս և Իր առաքյալները շարունակեցին այդ նվիրական առաքելությունը: «Կյանքի խոսք» աղանդը ոչ մի կապ չունի առաքյալների հետ: Ո՞վ է ստեղծել այդ «եկեղեցին»… Քրիստոսի առաքյալնե՞րը. բնականաբար` ոչ, սովորական մարդի՞կ. այո: Եթե այդպես է, եկեք վաղը ես և դուք մի եկեղեցի «բացենք», նույն Աստվածաշնչով, դավանանքով, Սբ. Երրորդության «հավատքով», ի՞նչն է մեզ խանգարում նման եկեղեցի բացել: Ասել, որ ես Սբ. Երրորդությունն ընդունում եմ, Աստվածաշունչը` կարդում, աղոթում և այլն, դեռ բավական չէ, իսկ ինչպե՞ս ենք փրկվելու, Քրիստոսին իբրև Փրկիչ ընդունելո՞վ, բնականբար` ոչ. դա շատ միամիտ է ասված: Իսկ ո՞ւր մնացին հաղորդությունը, ապաշխարությունը, խոստովանությունը, եկեղեցու յոթ խորհուրդները, որոնք հենց Քրիստոս է հաստատել, Սրբազան ավանդույթը, որ Պողոս առաքյալը պատգամում է սրբորեն պահել: 
Պարզապես աղանդներում հեշտ է փրկվել. «ընդունիր Քրիստոսին քեզ փրկիչ, դու արդեն սուրբ ես»: Սա է, որ հակասում է Ավետարանին, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավելի դժվար ճանապարհ է առաջարկում (անկեղծ ու գիտակցված ապաշխարություն, զղջում, խոստովանություն, պահեցողություն, աղոթք և այս ամենով լուսավորված ու իմաստավորված քրիստոնեական կենցաղ), որը գուցե ամեն մարդու համար չէ, «կանչվածները շատ են, բայց ընտրյալները սակավ» (Մատթ. 20:16): 

holytrinity.am 
Տ. Եսայի քհն. Արթենյան 
Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ

ԲԱԺԻՆ: » ԱՂԱՆԴՆԵՐԻ ԵՎ ՍԱՏԱՆԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ | WEBmaster: HAYKKISEBLYAN P.R.+651 ՎԱՐԿԱՆԻՇ 0.0/0
ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 0
Добавлять комментарии пользователи.
[ Регистрация | Вход ]
ԿԻՍԵԲԼՅԱՆ ՀԱՅԿ / KISEBLYAN HAYK / КИСЕБЛЯН АИК
«  ԱՊՐԻԼ 2012  »
ԵՐԿԵՐՉՐՀՆՈՒՐՇԲԿՐ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30





free counters
Musaler INFO project, by Hayk Kiseblyan