Ի՞ՆՉ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Տարիներ շարունակ աղանդավորական կազմակերպությունները տպագրում և տարածում են իրենց գաղափարախոսությունները քարոզող գրքեր, այդ ամենը հմտորեն խառնվում Է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հրապարակած գրքերի հետ, իսկ հետո այդ ամենը «Քրիստոնեական գրականություն» ընդհանուր պիտակով ներկայացվում է հանրությանը: Աաղանդները անարգել տարածում են իրենց մտքերը, իսկ առաքելական եկեղեցու գրականությունը չի արժանանում իրեն հասանելիք ուշադրությանը: Սխալ իրավիճակը շտկելու նպատակով որոշեցինք ընթերցողին ներկայացնել մայր աթոռի և ուրիշ «եկեղեցիների» տարածվող գրքերի տարբերանշանները: Պարզվեց, որ շատ հեշտ է տարբերելը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գրքերի տիտղոսաթերթերը հաճախ ունենում են համանուն մակագրություն, աշխարհաբար կամ գրաբար (ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ): Հաճախ լինոմ է «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԵՋՄԻԱԾԻՆ» գրությունը: Տ.Տ. Գարեգին Բ ի հրամանով տպագրված գրքերի մեջ պարտադիր կերպով հիշատակվում է հրամանի մասին: Մայր աթոռի տպարանում տպագրված Գրքի վերջում նշվում է տպարանի անունը, հաճախ տպված է լինում նաև լոգոն՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԵՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆ մակագրությամբ:
Մեզ հետաքրքրեց թե ուրիշ ի՞նչ կազմակերպությունների և տպարանների հետ Է կարող համագործակցել Մայր աթոռը, ուրիշ Ինչ անունների ներքո է կարող հրապարակվել իսկսկսն առաքելական եկեղեցու գրականությունը:
Խնդրի մասին զրուցեցինք Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորական Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ:
Տեր Հակոբի խոսքերից պարզ դարզավ, որ Մայր աթոռը կարող է գիրգ հրապարակել այլ կազմակերպության կամ տպարանի հետ համագործակցելով, բայց տվյալ դեպքում գրքի մեջ անպայման պետք ե հղում լինի, որը կվկայի մայր աթոռի հետ համագործակցելու մասին: եթե այդպիսի հղում չկա՝ նշանակում է տվյալ գրքի հետ Մայր աթոռը կապ չունի, հետևաբար պատասխանատվություն էլ չի կրում:
Բոլորովին վերջերս Արաբկիրի դպրոցներից մեկում, տարրական դասարաներից մի խումբ աշակերտների գրքեր եին նվիրել «Հիսուսի առակները հրաշքները ուսուցումները» վեռնագրով: Գիքը ոչմի կապ չուներ մայր աթոռի հետ՝ տարբերանշաններից և գրություններից ոչմեկը չկար: Գրքի տիտղոսաթերթին և ետևի կազմի վրա գրված է Հայաստանի աստվածաշնչային Ընկերություն և պատկերված է լոգոն: Ետևի կազմի վրա գրված է՝ Գիրքը վաճառքի ենթակա չԷ, նշանակում Է, որ այդ գիրքը պիտի տարածվի նվիրատվության շնորհիվ: Իսկ տպաքանակը 2000 է (ըստ գրքում նշված տվյալի): Մարտ ամսվա ընդացքում մի մարդ <<հարկայինում>>` Հարկերը վճարելուց հետո հարկայինի աշխատակցին է նվիրել մի օրացույց, որը «համեմված» է աստվածաշնչյան պատմություններով և գունավոր նկարներով: Անծանոթը նվիրել է նաև մի DVD սկավառակ, որի մեջ տեսագրված է Հիսոուս Քրիստոսի մասին պատմող հայտնի կինոնկարներից մեկը` ավետարանչականներինը` նոր և տարորինակ թարգմանությամբ: Սկավառակի տուփի և Օրացույցի վերջին եջի վրա պատկերված Է լոգո, որը պարունակում է խաչ և գլոբուս:
Զարմանալի Է բայց Նմանատիպ գլոբուս է պարունակում նաև դպրոցում նվիրված գրքի լոգոն, (առավել զարմանալի է այն, որ այդպիսի գլոբուս կա նաև մասոնական սիմոլների մեջ): Օրացույցի վերջի թերթում գրված է «Բոլոր նրանք օվքեր ցանկանում են անվճար ձեռք բերել ֆիլմեր և գրականություն կարող են գրել հետևյալ հասցեով. ՀՀ, ք. Երևան-1Օ, Փ/Ա 118»: Վերջում հավելած է «Օրացույցը վաճառքի ենթակա չէ Տպագրվել է «Դավիթ Թագավոր» Տպագրատանը: Տպաքանակը՝ 1000 օրինակ»: Նշանակում է, որ այս Օրացույցներն Էլ պիտի տարածվեն նվիրատվության կարգով: Այս ամենից կարելի է մի հետևություն անել՝ մինչ Ազգային ժողովը օրենք է ընդունում կրոնական կազմակերպությունների քարոզչութունների չափսերը զսպելու համար, որոշ «բարեգործական» կազմակերպություններ առատորեն «քրիստոնեական» գրականություն և տեսանյութեր են տարածում: ի՞նչ նպատակով:
Վերջում հիշեցնենք ,որ իննսունական թվականներից հայաստանում «հյուրնկալված» կրոնական կազմակերպությունները նույնպես «բարեգործության» համար եին եկել (և չգնացին):
|