Ի՞նչով է քարոզը տարբերվում տեղեկատվությունից...
ի՞նչ է հոգեբանական պատերազմը, ի՞նչ ազդեցություն է թողնում թաքնված քարոզչությունը դյուրահաավատ մարդկանց և երեխաների կյանքում... Այսպիսի մի շարք հարցերի պատասխաններ գտնելու փորձ արեցին «Արարատ» միության անդամները` պարոն Կարեն Վրթանեսյանի օգնությամբ:
Հունիսի 19 –ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում «Արարատ» միության անդամները հանդիպեցին պարոն Կարեն Վրթանեսյանի և նրա տիկնոջ հետ:
Հանդիպումը կազմակերպել էր «Արարատ» միության հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Կարեն Վրթանեսյանը «Արարատ» միության համար դասախորություն կարդաց: Ուսանողների համար նախատեսված երեք ժամ տևող դասախոսությունը «Արարատ» միությունում երկու ժամ տևեց, որից հետո ներկաները իրենց հարցերը հղեցին Կարեն Վրթանեսյանին: Հարց ու պատասխանից հետո ներկաներին դիմեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը. «Ժամանակի ընթացքում քարոզչութուն իրականացնելու նորանոր միջոցներ են ստեղծվել, մարդիկ իրենց քարոզչության ազդեցությունը մեծացնելու նպատակով տարբեր աճպարարություններ են իրականացնում, և մենք էլ պարտավոր ենք այդ ամենը ճանաչել, ճիշտ վերլուծել, հասկանալ և պետք է կարողանանք ճիշտ բարոյական և հոգևոր վերաբերմունք ցույց տալ` դրսևորվել որևիցե տեսակի քարոզչության նկատմամբ… »:
Հայկ Կիսեբլյան
|